Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Մտորումներ հայկական ֆեշնի մասին

Մտորումներ հայկական ֆեշնի մասին

Մեզ մոտ թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները շատ են: Ասեմ ավելին. «նորաձևությամբ» հետաքրքրվողները նույնպես զգալի մաս են կազմում: Դա, իհարկե, այն նորաձևությունը չէ, որ Փարիզում կամ Միլանում է. այն ավելի քան երկրորդական է և միջազգային նորաձևության, արևելյան էսթետիկայի և սեփական պաթոսի մուտացիոն հավաքական է, բայց այդ նորաձևությունը կա, և այն պարբերաբար փոխվում է:

Ինչպե՞ս պետք է աշխատի նորաձևության ինդուստրիան


Նորաձևության ինդուստրիայի ավելի առողջ տարբերակը ենթադրում է հետևյալ մոդելը. դիզայներն առաջարկում է իր հավաքածուն, իսկ հաճախորդը գնում է պատրաստի հագուստը կամ պատվիրում նման մոդելներ: Իրականում հայ դիզայներների զգալի մասը այժմ այս ուղու վրա է: Նրանք պարբերաբար ստեղծում են հավաքածուներ՝ փորձելով ներկայացնել նորաձևի և գեղեցիկի իրենց պատկերացումը: Որոշ ժամանակ անց նրանք գուցե կկարողանան ամբողջովին անցնել pret a porter, այսինքն՝ պատրաստի հագուստի աշխատանքային մոդելին:

Ինչպե՞ս է աշխատում հայկական նորաձևության ինդուստրիան


Բավական պարզ: Հայ հասարակության որոշ զանգված շատ է սիրում գնալ «առիթների», որոնց համար անհրաժեշտ են «շորիկներ»: Դրանք պետք է լինեն բոլորի համար ընկալելի և պետք է ցույց տան տիրոջ հարստությունը: «Առիթների գնացողների» զգալի մասը գերադասում է պատրաստի հագուստ չգնել, այլ կարել տալ: Նրանք համոզված են, որ այդպես ավելի օրիգինալ և չկրկնվող հագուստի տեր են դառնում, չնայած այդ հագուստները հիմնականում նույն գործվածքներից են, և դիզայների կամ դերձակի մոտ են գնում նույն լուսանկարներով... Հիմնականում՝ Elie Saab-ի հավաքածուների նկարներով:

Գոյություն ունի՞ տեղական ինքնատիպ դիզայն


Անշուշտ. Երևանում աշխատում են տասնյակից ավելի կայացած և հաջողակ դիզայներներ, որոնցից մի քանիսն ունեն ընդգծված ոճ և ձեռագիր: Բայց նրանց մեծամասնությունը հիմնականում գումար է վաստակում՝ «առիթագնացների» պատվերները կատարելով: Եվ ամենևին կապ չունի՝ դիզայները գերադասում է դեկոնստրուկտիվի՞զմ, մինիմալի՞զմ թե՞ բոհո չիկ: Եթե պատվիրատուն ցանկանում է ժանեկազարդ բյուրեղապատ զգեստ (իսկ պատվիրատուն հիմնականում դա էլ ուզում է), ապա նրա նորաձևության տան վարպետներն անխոս կկատարեն պատվերը:

Ի՞նչ դեր ունեն շոու-բիզնեսի աստղերը հայկական նորաձևությունում


Անշուշտ, ունեն: Հայ դիզայներների մեծ մասն իր առաջին քայլերն արել է՝ երգիչներին և դերասաններին հագուստ տրամադրելով և այդպիսով սեփական անունը հանրությանը ճանաչելի դարձնելով: Աշխատո՞ւմ է արդյոք Հայաստանում աստղային գովազդը: Ոչ միշտ, բայց աշխատում է: Որոշ երգչուհիներ և դերասաններ իսկական trendsetter են: Նրանք (և, իհարկե, Քիմ Քարդաշյանը) իրենց փխրուն ուսերի վրա տանում են այն ծանր բեռը, թե ինչ «շորիկներ» կուզեն հագնել գլամուրային հայուհիները «առիթներին» կամ մասնագիտացված սրճարաններում «աղջիկներով» հավաքվելիս: Աստղային գործոնն ավելի հստակ և ակնհայտ դարձավ, երբ Հայաստանում տարածում գտավ «Instagram»-ը: Այն նաև նպաստեց ոչ շոուբիզնեսային աստղերի հայտնվելուն: Շոու բիզնեսի հետ կապ չունեցող շատ ու շատ աղջիկներ ձեռք բերեցին հազարավոր follower-ներ՝ սեփական հարսանեկան զգեստը կամ ամենօրյա look-ը հրապարակելով:

Ինչո՞ւ մինչև այժմ չի անցկացվում նորաձևության շաբաթ


Համակարգված և միասնական հարթակը, որտեղ հայ դիզայներները կկարողանան ներկայացնել իրենց հավաքածուները, խիստ անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար: Վերջին տարիներին այդպիսի հարթակ է «Oriflame Fashion Night»ը, որը անցկացվում է տարին մեկ անգամ, տևում է մեկ օր և մի քանի դիզայներների հնարավորություն է տալիս ցուցադրել սեփական աշխատանքը: Միջազգային փորձի համաձայն՝ այդպիսի միջոցառումները անցկացվում են տարին 2 անգամ՝ նորաձևութան սեզոնայնությանը համապատասխան (գարուն-ամառ, աշուն-ձմեռ) և ունենում են շատ ավելի մեծ ծավալ:

Ի՞նչ հեռանկար ունենք


Հարևան երկրների փորձը ցույց է տալիս այդպիսի միջոցառումների կարևորությունը ոչ միայն նորաձևության ոլորտի զարգացման, այլև երկրի իմիջի համար: Պետական աջակցությունը կարող էր օգնել ոլորտի զարգացմանը: Վերջին տարիներին մեծ ակտիվություն է նկատվում հայկական ֆեշն շուկայում: Ստեղծվում են նորանոր փոքրիկ ապրանքանիշներ և կապսուլային հավաքածուներ, որոնք առաջարկում են ոչ միայն երեկոյան զգեստներ, այլ նաև նորաձև հագուստի և աքսեսուարների մեծ բազմազանություն: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է դրանց տարածմանը, ավելի ու ավելի հայտնի դառնալուն և նորաձև երկրի քաղաքացիների ձևավորմանը:

Տարածել