Ուրիշ կերպ ապրելու Հայաստանի մեկ տարին
Երիտասարդ բարեփոխիչների իշխանության գալուց ի վեր Հայաստանում շատ բան է փոխվել: Իշխանական քննադատների խոսքով՝ ոչ միշտ դեպի լավը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իր կառավարման օրոք 50.000 նոր աշխատատեղ է ստեղծվել: Ընդդիմադիր կուսակցականներն ասում են, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո, նմանակում է հին ռեժիմի լիդերներին, որոնց նա մեկ տարի առաջ իշխանությունից հեռացրել է:
«Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում իրապե՞ ս շատ բան է փոխվել:
«Մեր երազանքների սահմանն է փոխվել. Հիմա ես ավելիի մասին եմ երազում: Այն, ինչի համար մենք պայքարում էին վերջին տասնամյակների ընթացքում, այլևս իրականություն է», – ասում է Դավիդ Հովհաննիսյանը:
«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» Հովհաննիսյանի կոչը հայերին միավորելու, անհնազանդության կոչ դարձավ:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով, հեղափոխությունը կայացավ, որովհետև ցույցերի քանակն էր մեծացել, մարդիկ գիտակցում էին, որ իրենք կարող են որոշակի դեր խաղալ հասարակական կյանքում: Նրա խոսքով ցույցերի մեծ մասն արդարացված է, քանի որ դրական տնտեսական ու սոցիալական ռեֆորմները սարերի հետևում չեն:
«Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ տարին բավարար չէ սոցիալ-տնտեսական լուրջ փոփոխությունների համար»,- ասում է նա:
«Երբ հեղափոխություն էր տեղի ունենում, մենք շատ քիչ բան գիտեինք այն մասին, թե իրականում ի՞նչ է կատարվում: Մենք այնպիսի զգացում ունեինք, որ ամեն բան պետք է բարելավվի: սակայն առայժմ մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում», – ասում է ավանդական հրուշակագործ Նադին Մարտիրոսյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում:
«Մեր գործն ապագա չունի», – դժգոհում է,- «Քաղցրավենիքի վաճառք մայրուղու եզրի՞ն: Եթե այստեղ գործարան լիներ, ես արժանապատիվ, կայուն աշխատանք կունենայի»:
«Մինչև հեղափոխությունը արտահանման բիզնեսում փոքր խաղացողները գործնականում հնարավորություններ չունեին՝ մենաշնորհ էր: Իրավաբանորեն ոչինչ չի փոխվել: Հակամենաշնորհային օրենքները հիմա իսկապես գործում են», – ասում է Վարուժան Հարությունյանը: