FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Թբիլիսիի քաղաքապետարանը խոչընդոտել է Թուրքիայի դես

Թբիլիսիի քաղաքապետարանը խոչընդոտել է Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի Ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել

Այս տարի ավանդույթը կարող է խախտվել. Թբիլիսիի քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել ակցիայի անցկացմանը:
Հայ համայնքը քաղաքապետարանից ծանուցում է ստացել, որ Թբիլիսիի տրանսպորտի ծառայությունն «անցանկալի է համարում» ակցիայի անցկացումը: Որպես պատճառ նշվում է երթևեկության համար խոչընդոտների հնարավոր ստեղծումը:
«Վրաստանի հայերի համայնքը» ստացված ծանուցումն արգելք չի համարում և չի պատրաստվում փոխել իր պլանները:
JAMnews-ի հետ զրույցում «Վրաստանի հայերի համայնքի» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սանդրո Օհանովը հայտարարել է, որ քաղաքապետարանից ստացած հաղորդագրությունն «անսպասելի և տհաճ է».
«Մենք այն չենք ընկալում որպես արգելք, քանի որ ակցիաներ անցկացնելու իրավունք մեզ տալիս է Սահմանադրությունը: Մենք 2005թ-ից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա ենք անցկացնում, և երբեք քաղաքապետարանի նման դիրքորոշմանը չենք բախվել: Ակցիան ցանկալի է, թե՝ ոչ, որոշում է Սահմանադրությունը, որը երաշխավորում է քաղաքացիների խոսքի ազատությունն ու ինքնաարտահայտումը, այլ ոչ թե տրոնսպորտային ծառայությունը»:
Օհանովն ընգծել է, որ քաղաքապետարանի նման պատասխանը որոշակի կասկածներ է առաջացնում այդ որոշման քաղաքական ենթատեքստի գոյության վերաբերյալ, սակայն թեմայի շուրջ չի ծավալվել. «Դա ընդամենը ենթադրություն է: Մենք չենք ցանկանում լարվածություն առաջացնել միջպետական հարաբերություններում», – ասում է Օհանովը:
«Վրաստանի հայերի համայնքը» գործող օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցում է ուղարկել քաղաքապետարան ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա անցկացնելու մտադրության մասին:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խաղաղ ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը, եթե իհարկե այդ ակցիան ուղղված չէ վրացական պետականության դեմ: Ակցիայի անցկացման թույլտվություն չի պահանջվում: Պարտադիր է միայն տեղական մունիցիպալիտետին ծանուցել, որպեսզի այդ վայրում մեկ այլ ակցիա չպլանավորվի: Մունիցիպալիտետը պարտավոր է ապահովել այդ միջոցառման անցկացումը: Ընդ որում, մունիցիպալիտետը պարտավոր չէ պատասխանել ակցիայի անցկացման մասին ծանուցմանը: Պատասխան գրվում է միայն այն դեպքում, երբ ծանուցման մեջ նշված ակցիայի անցկացման վայրում նույն ժամին արդեն մեկ այլ միջոցառում է պլանավորված: Քաղաքապետարանն այդ դեպքում պատասխանում է, որպեսզի ակցիայի կազմակերպիչները փոխեն այն անցկացնելու վայրը: Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ոչ մի միջոցառում ծրագրված չէ, հետևաբար «Վրաստանի հայերի համայնքի» ծանուցմանը քաղաքապետարանի պատասխանն անհրաժեշտ չէր:
– Թբիլիսիում հայերի Ցեղասպանության 102-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին Վակեի այգում բողոքի երթով: Երթի մասնակիցները ջահերով և մոմերով կգան Թուրքիայի դեսպանատան մոտ: Այնտեղ էլ կհավաքվեն ցույցի ապրիլի 24-ին ժամը 14:00-ին: Ակցիայի մասնակիցները պահանջ կներկայացնեն թուրքական իշխանություններին ճանաչելու հայերի Ցեղասպանությունը: Նմանատիպ պահանջով նրանք կդիմեն Վրաստանի իշխանություններին:
Ապրիլի 14-ին Վրաստանում գործող հայկական ազգային-հասարակական կազմակերպություններն արդեն դիմել են Վրաստանի խորհրդարանին, նախագահին և վարչապետին Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով:
Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության հիշատակման օրը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա է անցկացվում: Այդպես Վրաստանում ապրող հայերը հարգանքի տուրք են մատուցում 1915-1918թթ-ին Օսմանյան կայսրությունում զոհված իրենց նախնիների հիշատակին:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՌՈՒՍՈՒԴԱՆ ՄԱՉԱԻՁԵ


JAMnews

Տարածել