Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի ուրվագիծը
«Եթե օրին մեկը ինձ վիճակուի Փարիզի մէջ արուէստս կատարելագործելու, նպատակս պիտի ըլլայ զայն նուիրել իմ ժողովրդին բարոյական ու հոգեկան վերականգնումին»: Արուէստս ի սպաս դնել իմ ժողովրդին, այդ իմ կեանքին երազն է»:
Այս խոսքերի հեղինակը 20-րդ դարի ֆրանսահայ նկարիչ Արմիսն է (Արմենակ Միսիրյան, 1901-1977):
Նա ծնվել է Ադյամանում` ջութակահարի ընտանիքում: Դառը մանկություն է ունեցել: Հազիվ դպրոցն ընդունված դառնում է տարագիր` մինչև Դեր Զոր: Հրաշքով փրկվելով, ընկնում է Հալեպ և Գառզուի, Կալենցի, Օննիկ Ավետիսյանի նման նա ևս իր կյանքի վաղ շրջանը ապրում է Հալեպում: Այնտեղ աշխատում է որպես գծագրության ուսուցիչ: Գեղարվեստական կրթություն է ստացել ԱՄՆ-ից ժամանած Եղիա Գասպարյանի մոտ: 1930-ին մեկնել է Փարիզ, սովորել Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Կարճ ժամանակում բոլորին անհայտ ու ստվերի մեջ ապրող այս համեստ արվեստագետը դարձավ քննադատների ուշադրության առարկան` վայելելով լայն ճանաչում և արժանանալով բարձր գնահատանքի: Մասնակցել է Փարիզի խոշոր ցուցահանդեսներին:
Արմիսի արվեստը 3 շրջանի է բաժանվում`
Հալեպի շրջան – (1920-ական թթ.-1930 թ.): Այս շրջանում հիմնականում բնանկարներ է կատարել, որոնց համար նյութ են հանդիսացել քաղաքի հնությունները, մզկիթները, փողոցները:
Փարիզյան շրջան- երբ նոր է հաստատվում Փարիզում: Այդ տարիները նրա համար որոնման շրջան էին:
Հասունության շրջան` սկսած 1952-ից: Հենց այս շրջանում` 50-ականներից սկսած է նա ստեղծագործական բուռն ոգևորություն ապրել: Սկսեց նկարել նոր շնչով: Այդ հարցում օգտակար դեր է խաղում նույն թաղամասում բնակվող Ժանսեմը:
Հեղ.` Սիլվիա Մանուչարյան
Կարդա նաև
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)