BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բանակային պատրաստության 10 անհավանական վարժություն

Բանակային պատրաստության 10 անհավանական վարժությունները

1.«Կարտոֆիլով խաղ»՝ նռնակներով. Չինաստան
Չինաստանում զինվորները մարտական նռնակներ են նետում միմյանց: Զինվորները պետք է վայրկյանական բռնեն ու նռնակը նետեն մյուս զինվորին, մինչև չհնչի դադարի հրամանը: Եթե որևէ մեկի ուշադրությունից նռնակը վրիպի՝ մահն անխուսափելի է:  
2. Կրակ որովայնին. Ռուսաստան
Ռուսաստանի հատուկ ծառայությունների զինծառայողներն անցնում են չափազանց ծանր պատրաստություն: Վարժանքներից մեկի ժամանակ զրահաբաճկոն կրող զինծառայողի վրա մարտական կրակ են արձակում: Նպատակը՝ զգալ փամփուշտի խոցման պահը, որպեսզի իրական պայմաններում դա լինի սովորական:
3. «Ստորջրյա մղձավանջ». ԱՄՆ
Ամերիկյան ծովային հետևակներին սպասում է ծանր պատրաստություն: Ապագա հատուկ ջոկատայինների ձեռքերն ու ոտքերը կապում են և նետում լողավազանը: Նրանք պետք է կարողանան հասնել լողավազանի հատակին, որից հետո ինքնուրույն դուրս գան ջրից: Ցանկալի է չխեղդվել, եթե փրկեցին, քննությունը ձախողված է:
4. Գլխով աղյուսի կոտրում. Հարավային Կորեա և Չինաստան
Սա նույնպես ընդունված է շատ երկրներում, բայց սովորությունը եկել է Արևելյան Ասիայից: Գլխով աղյուս կոտրելու նպատակը զորքի մարտական տրամադրության  բարձրացումն է պատերազմից առաջ:
5. Կոբրայի արյունը՝ մարտակոչ. ԱՄՆ
Ամերիկյան ծովային հետևակների մոտ ընդունված է մարտից առաջ խմել կոբրայի արյուն: Համարվում է, որ օձի արյունը կոփում է և տալիս հավելյալ խիզախություն:



Կարդացեք նաև․



6. Անցում կրակի վրայով. Բելառուս
Բելառուսի հատուկ ջոկատայինները անցնում են երկար պատրաստություն: Քննության գլխավոր մասը հաղթահարելու համար զինծառայողները պետք է անցնեն նեղ գերանի վրայով, որի տակ կրակ է: Ընդ որում, այդ անցման ժամանակ զինծառայողի ուղղությամբ կրակ է բացվում ինքնաձիգից՝ անցումն առավել բարդացնելու համար:
7. Թռիչք այրվող օղակի միջով. Չինաստան
Սա տարածված մեթոդ է, բայց Չինաստանում այն հասցված է առավելագույն դաժանության: Զինվորը պետք է նետվի կրակե օղակի մեջ սովորական հանդերձանքով, առանց պատրաստության, երբեմն՝ շտապ արթնանալուց անմիջապես հետո: Այս մեթոդով զինվորներին սովորեցնում են չվախենալ անսպասելի հրդեհներից և ռազմադաշտում պատրաստ լինեն ցանկացած զարգացումների:
8. Երկնաքերի մագլցում. Իսրայել
Իսրայելի հակաահաբեկչական ծառայության հատուկ ստորաբաժանման անդամները Թել-Ավիվի ամենաբարձր երկնաքերի վրա փորձարկում են հակաահաբեկչական ամենաբարդ գործողությունը: Զինծառայողները կտուրից իջնում են ներքև՝ ընթացքում կատարելով հրամանատարության հրահանգները: Այնպես որ, երկնաքեր գրավելու դեպքում ահաբեկիչներին դառը անակնկալ է սպասվում՝ զինվորները մուտք կգործեն պատուհանից՝ ցանկացած հարկում:
9. «Ճանապարհ դեպի դրախտ». Թայլանդ
Թայլանդի հատուկ ծառայության սպա դառնալու համար պետք է հաղթահարել անհավանական փորձություն, որը կոչվում է «Ճանապարհ դեպի դրախտ»: Զինծառայողը պետք է մեջքին կապկված ձեռքերով 50 մետր սողա ծովային քարերի վրայով:
10. Ձիով՝ ծխի մեջ
Հոլանդական թագավորական գվարդիա անդամագրվելու համար անհրաժեշտ է ձիով անցնել ծխի միջով: Ձիերը ծխի մեջ սկսում են թռչկոտել, անհրաժեշտ է պահել հավասարակշռությունը, հոգ տանել ձիու նկատմամբ և անցնել փորձությունը:  

Տարածել