BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Առաջին 100 օրը բանակում. պրակտիկ խորհուրդներ շարքա

Առաջին 100 օրը բանակում. պրակտիկ խորհուրդներ շարքայիններից

Քաղաքացիական կյանքից զիվորականին անցնելն այնքան էլ հեշտ չէ: Տարբերությունն ակնհայտ է` սկսած օրվա ռեժիմից, վերջացրած միմյանց դիմելու կանոններով: Ծառայության մեկնելուց առաջ շատ տղաներ հարցուփորձ են անում բանակային կյանքի մասին, հետաքրքրվում են, թե առաջին օրերին ինչպես պետք է իրենց պահեն բանակում: Սովորաբար հարցուփորձ են անում ծառայող կամ նոր զորացրված ընկերներից ու ծանոթներից: Խորհուրդները շատ են, մի մասն էլ` երբեմն չափազանցված:
Ահա, բանակային կյանքի գաղտնիքներն իմացող 100 տղաների խորհուրդներն ու ամենից հաճախ կրկնվող հորդորները:



  • Որքան հնարավոր է արագ համակերպվիր օրվա նոր ռեժիմին, սննդակարգին, արագ սովորիր զինվորական կանոնագիրքը, շարային քայլը, սպայական կոչումներն ու դիմելաձևերը




  • Մի՛ առանձնացիր ծառայակիցներիցդ, ինտեգրվիր անձնակազմին, հնարավորին չափ քիչ խոսիր ու շատ լսիր




  • Ինքնահաստատման փորձեր մի արա, բայց և թույլ մի տուր, որ քեզ շահագործեն




  • Հնարավորության դեպքում օգնիր ում կարող ես, պատասխան օգնության կարիք հաստատ կունենաս ծառայության ընթացքում




  • Եթե զզվող ես` հրաժարվիր այդ կոմպլեքսից, մաքրություն անելիս վատ մի զգա, եղիր կոկիկ, համազգեստդ էլ պահիր մաքուր




  • Մի ստիր, բայց ոչ էլ վստահիր` ում պատահի




  • Եղիր համբերատար և երբեք մի բողոքիր




  • Աշխատիր հարազատներիդ քիչ զանգել ու հաճախակի չտեսակցել նրանց




  • ժամացույց մի կրիր, օրացույց մի ունեցիր ու աշխատիր պարապ չմնալ, հնարավորին չափ շատ կարդա




  • Եթե չես ծխում` մի էլ ծխիր



Տարածել