BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Ար

ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Արշալույս Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բարև Արշո: Միանգամից հարց տամ. հարուստ կենսագրություն ունես: Երիտասարդ լինելով հանդերձ, երբ Վիքիպեդիայում կարդում ես Արշալույս Հարությունյանի մասին, հասկանում ես, որ մոտ 40 դերասանական աշխատանք ես արել: Ինչպե՞ս ստացվեց, երբ սկսվեց: 7 տարեկանո՞ւմ:
Իրականում չգիտեմ: Հաճախ այդ թեմայով մտածել եմ: Պարզապես այս դեպքում ճակատագիր ասվածը քեզ համար բացում է հրաշքի ու առեղծվածի կյանքը, երբ դու չես գիտակցում դրա մասին: Ինձ հետ այդպես է եղել: Փոքր ժամանակ` առաջին դասարանում, Խորեն Աբրահամյանը Լենինականի թատրոնում բեմադրում էր մի ներկայացում, որտեղ երեխաներ էին պետք: Մեր դպրոցը թատրոնի կողքին էր: Այստեղից սկսեց այդ պատմությունը: 7 տարեկանում մուտք գործեցի այդ հրաշք աշխարհ և մինչև հիմա այնտեղ եմ:
Իսկ ինչպե՞ս եղավ. եկան դպրոց, բացեցին դասարանի դուռը…
Այո, ես էլ եմ հիմա այդպես անում, երբ ինձ հիմա երեխաներ են պետք, նախ՝ խոսում եմ դպրոցի տնօրենի հետ: Երևի այն ժամանակ էլ ուսուցիչներն են առաջարկել: Շատ էինք, 27 հոգի գնացին, բայց հիմա մենակ ես եմ մնացել թատրոնում:
Հավատո՞ւմ ես ճակատագրին, որ կարող է այդ օրը դասի գնացած չլինեիր ու չհայտնվեիր ներկայացման մեջ, ու…
Սարսափով մտածում եմ դրա մասին: Հետո երբ նոր էի գնացել թատրոն, լաց եմ եղել, վախեցել եմ այդ մթնոլորտից, Խորեն Աբրահամյանից:

Լուսանկարները՝ Ալբերտ Խաչատրյանի

Տարածել