FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[exclusive] Արթուր Աբրահամ. Ամեն ինչ կանեմ Ռոբին Կ

[exclusive] Արթուր Աբրահամ. Ամեն ինչ կանեմ Ռոբին Կրասնիկին հաղթելու համար

- Նոյեմբերի 12-ին նշանակված էր Մարտին Մուրայի հետ 2-րդ մենամարտը: Մարզմանը վնասել եք արմունկը, ռևանշ-մենամարտն էլ չեղյալ է հայտարարվել: Ինչպե՞ս է ընթացել ապաքինումը: Վերացե՞լ են արդյոք վնասվածքի հետևանքները:
- Նորմալ մարզավիճակում եմ, նախապատրաստվում եմ Բեռլինից 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում: Անցել եմ վերականգնման փուլը, հիմա ամեն ինչ նորմալ է:
- Մուրայը, ի վերջո, կստանա ռևանշի հնարավորություն:
- Գուցե: Այդպիսի հարցերը լուծում են մեր մենեջերները:
- Երկրպագուները սպասում են Ձեր նոր հաղթանակներին:
- Առաջիկա մենամարտս նախանշված է ապրիլի 22-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Մրցակիցս կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Չեմ թերագնահատում նրան, միայն վստահեցնեմ՝ ամեն ինչ կանեմ հաղթելու համար:
- Ո՞րը կլինի չեմպիոնական ճանապարհի լավագույն ամփոփումը կամ վերջաբանը:
- Հիմա դժվար է ասել, թե հստակ ինչպիսին կլինի ճանապարհիս վերջաբանը, բայց համոզված եմ՝ այն կլինի գեղեցիկ և հաղթական:
- Որքա՞ն մենամարտի սպասենք մինչև ավարտը:
- Դեռ վաղ է մտածել ավարտի մասին, աշխարհի չեմպիոնի տիտղոսը պետք է վերադարձնեմ...
- Սա ա՞յն է, ինչին Դուք և Ձեր ընտանիքը սպասում էիք կարիերայի սկզբում:
- Անշուշտ, անցած ուղիս կարող էր շատ ավելի հաղթական լինել, որևէ մեկին պարտությունները չեն ոգևորել: Ավելին ասեմ` պարտությունն ինձ համար անտանելի բեռ է:
- Կարիերայի ամենաբեկումնային հատվածը.
- 2006-ի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած մենամարտում կոլումբիացի Էդիսոն Միրանդան շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Միջնամասում ծնոտի կրկնակի կոտրվածք էի ստացել, այդ վիճակում մարտը հասցրի ավարտին: Հաղթեցի: Մարզական կարիերայիս համար բեկումնային մարտ էր...
- Շատ մարզիկներ՝ բռնցքամարտից հեռանալուց շատ չանցած, ուժերը փորձում են մենապայքարային մյուս մարզաձևերում: Ձեր պարագայում, կարծես թե, այս տարբերակը բացառվում է:
- Այո, իմ դեպքում այդ տարբերակը չի գործի, մենապայքարային այլ մարզաձևերում ինձ չեմ տեսնում:
- Հեծանվասպորտը ևս հոգեհարազատ է…
- Հեծանվասպորտով էլ չեմ շարունակի զբաղվել` որպես պրոֆեսիոնալ մարզիկ: Ամեն դեպքում, ընդմիշտ սպորտում կմնամ...
- Նախնական ծրագրե՞ր.
- Իմ ծննդավայրում` Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն պետք է հիմնեմ... Ծրագրեր շատ կան, օրը կգա, բարին՝ հետը...
- Նախորդ տարի Հայաստանի հավաքականի մի քանի բռնցքամարտիկ սիրողական ռինգը փոխարինեց պրոֆեսիոնալով: Թվում է՝ ուզում են գնալ Ձեր ճանապարհով: Ո՞ր դեպքերում այդ ռիսկը կարդարացվի: Փորձառուի դիրքից ի՞նչ հիմնական խորհուրդներ կարող եք տալ:
- Միշտ հիանում եմ նրանց ելույթներով: Առաջադիմելու լուրջ հնարավորություն ունեն: Միայն թե, պետք է շատ մարզվեն, բազմաթիվ մրցումների մասնակցեն, հաղթեն, այդպես առաջ գնան... Դա է բռնցքամարտիկի ուղին...
- Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումն ինքնաբու՞խ էր, թե՞ նախապես փոխհամաձայնեցված: Ո՞րն էր կարճ զրույցի գլխավոր առանցքը:
- Ինքնաբուխ էր: Ստացա Սրբազան Քահանայապետի օրհնությունը: Նաև անվանական ձեռնոց նվիրեցի Ֆրանցիսկոս Պապին:
- Ի՞նչ աղերս է ունենալու հետագա Ձեր գործունեությունը Հայաստանի հետ:
- Հայաստանն իմ տունն է, ինձ միշտ հայ եմ զգում` որտեղ էլ լինեմ, հայաբար եմ ապրում, հայերեն եմ մտածում, հայեցի եմ գործում...
- 2004-ից Հայաստանի մշտական բնակիչ չեք: Վերջին 13 տարին ի՞նչ փոփոխություններ է բերել Հայաստան:
- Ընդհանուր գնահատական կտամ: Հայաստանը գնալով էլ ավելի լավն է դառնում: Այդ գործին բոլորս պետք է ծառայենք:
- Ինչպիսի՞ շարունակություն եք ակնկալում Հայաստանի համար:
- Վառ, պայծառ, օրինակելի:
- Աշխարհում մարդասիրության պահպանման մարտահրավերների նոր փուլում ի՞նչ դեր պետք է ստանձնեն հայերը:
- Մենք` հայերս, մարդասեր ենք և այդպես էլ կշարունակենք ապրել: Դա կարևորագույն առաքելություն է:
- Դարասկզբի ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի ընդունմամբ Գերմանիան նոր քայլ կատարեց:
- Աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի ոճիրը: Մենք` աշխարհով մեկ սփռված հայերս, պետք է ամեն բան անենք այդ ուղղությամբ:
- Այս շրջանում, երբ շատ չլուծված հարցեր կան, ո՞րն է Ձեր կոչ-հորդորը հայերին՝ հույսով առաջ շարժվելու համար:
- Լինե՛նք միասին, լինե՛նք հավաքական: Դա մեր ուժն է:

Հեղինակ` Հայկ Հովհաննիսյան

Տարածել