Արտո Թունջբոյաջյան. Ամենասարսափելին ինքն իրեն խաբելն է
Արտո Թունջբոյաջյան: Ամուսնացած է: Կինը՝ Դելիա Թունջբոյաջյանը, կոլումբացի է: Արտոյի աջ արմունկին դաջված I love you, Delia գրությունը երգչի սիրո խոստովանություն է իր կնոջը: Նույն ձեռքի մեկ այլ դաջվածք էլ եղբորն է հասցեագրված: Իսկ ձախ ձեռքին ծառ է դաջված. Armenian Navy Band-ին է նվիրված:
- Ձեր երգարվեստի մուտքը Հայաստան հետաքրքրության ու նորարարության իսկական ալիք առաջացրեց: Ի՞նչ եք անում նախկին աշխուժությունը պահելու համար:
Հայաստան եկա հույսով, որ ինձ հետ բերած սերմերը մի օր ծառ կդառնան, որ հետո էլ այդ ծառը սերմեր կտա, բայց այդպես էլ սերմը ծառ չի դառնում: Ինչո՞ւ է այդպես, պատճառն այստեղի մենթալիտետն է: Բարդույթներ ունենք, կարծում ենք՝ աշխարհը Հայաստանն է: Մեր մեջ նախանձ կա, ատելություն, վախ: Ողջ աշխարհում աշխատել եմ, եկա այստեղ ու ամեն ինչ զրոյից սկսեցի: Երիտասարդների գտա, սկսեցի աշխատել: Բայց մեր մենթալիտետն է. երիտասարդներին չեն աջակցում ու արդյունքում ի՞նչ են սպասում նրանցից: Էդ պատճառով էլ շարունակություն չի լինում: Անընդհատ ասում են՝ այ մեր ժամանակ էսպես էր... Հիմա երիտասարդների ժամանակն է: Սա է խնդիրը: Սկզբում իմ երաժշտությունը նորություն էր, հետո վարժվեցին:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)