Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Ռեստարտ ֆուտբոլի ֆեդերացիայում. Նոր մարզչի նոր մոտ

Ռեստարտ ֆուտբոլի ֆեդերացիայում. Նոր մարզչի նոր մոտեցումները

Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեռնոգորիայի հետ: Այդ խաղն առաջինը կլինի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար: 
«Չէի համաձայնի գլխավորել ազգային հավաքական, եթե վստահ չլինեի: Տանն անգործ նստած չէի, ունեի 4 տարվա պայմանագիր Ցյուրիխի հետ: Ինձ հավաքական բերել է հավատը»:


  • «Ծանոթ եմ հավաքականի դրությանը: Այստեղ եմ օգնելու եւ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Եթե որոշենք բոլոր խնդիրները միասին լուծել` հաստատ չի ստացվի: Ամեն ինչ պետք է քայլ առ քայլ անել»:




  • «Կա՞ մարզիչ, որը չի ցանկանում հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չկա: Բայց միայն հարձակվելով արդյունքի չենք հասնի: Իմ գլխում արդեն ունեմ առաջիկա խաղի մարտավարությունը»:




  • «Վստահ եմ` Հայաստանի ազգային հավաքականում փոփոխությունները կզգաք հենց առաջին խաղում»:




  • «Իհարկե, կցանկանայի Յուրա Մովսիսյանին տեսնել հավաքականում: Այս թեմայի մասին խոսել եմ Ռուբե Հայրապետյանի հետ (ՀՖՖ նախագահ,- խմբ.) ու իմանալով նրա պատասխանը` համաձայնել եմ, որ նա հավաքականում չլինի»:




  • 44-ամյա մասնագետը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Արդեն ընտրել է մարզչական շտաբը, հրավիրել ֆուտբոլիստներին: Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր Բեռնար Շալանդը:
    Հայաստանի հավաքականում խաղացել է 1992-ից 2005 թվականների ընթացքում` անցկացրել 70 խաղ եւ խփել 11 գոլ: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին` Շվեյցարիայում: Մարզչական ՊՐՈ արտոնագիր ստացել է այս տարի:
    Ռեստարտ ֆուտբոլի ֆեդերացիայում
    Հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը Ֆուտբոլի ֆեդերացիայիում միակ կադրային փոփոխությունը չէ: Պետրոսյանը ներկայացրեց նաեւ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչին: Մինչեւ 21 տարեկանների ընտրանին կղեկավարի Բանանցի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նաեւ նոր տեխնիկական տնօրեն: Իր երեք օգնականների հետ Հայաստան կժամանի եւ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի գործունեությունը կղեկավարի Մադրիդի «Աթլետիկոյի» մանկապատանեկան թիմի նախկին համակարգող Ֆրանսիսկո Լոբատոն:

    Տարածել