JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

7 հարց, որոնք կօգնեն զրույց սկսել ցանկացած մարդու

7 հարց, որոնք կօգնեն զրույց սկսել ցանկացած մարդու հետ

Դուք նստած եք նոր ծանոթների, գործընկերների ﬕջավայրում կամ նույնիսկ ձեր երկրորդ կեսի ծնողների ընկերակցությամբ, և քար լռություն է տիրում. ոչ ոք չգիտի, թե ինչպես սկսել զրույցը: Լռությունն անտանելի է դառնում, և լսելի է անգամ ժամացույցի թկթկոցը:
Այս իրավիճակը հեշտությամբ կարող եք փոխել, եթե կարողանաք ճիշտ հարցեր տալ և սկսեք թեթև ու հետաքրքիր զրույց:
ՀԱՐՑ 1. Որտեղի՞ց գիտեք Х-ին:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ի՞նչն է ձեզ բերել այստեղ: Եթե դուք երեկույթի կամ ﬕջոցառման մասնակից եք, ապա այսպես կկարողանաք ընդհանուր թեմա գտնել զրուցակցի հետ: Սա թերևս աﬔնահեշտ տարբերակն է ձեր ﬕջև ինչ-որ կապ և խոսակցության թեմա գտնելու համար: Իսկ եթե ոչ ﬕ ընդհանրություն չհայտնաբերեք, ապա կարող եք զարմանալ այն հանգամանքի վրա, թե որքան տարբեր մարդիկ կարող են հանդիպել ﬕևնույն տեղում: Այսպես նաև առիթ կունենաք նոր հարցեր տալու համար:
ՀԱՐՑ 2. Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ դա ասելով:
ՏԱՐԲԵՐԱԿ. Երբեք չեմ լսել այդ մասին: Ինչպե՞ս է դա արվում: Սովորաբար ﬔնք չենք սիրում ինչ-որ բան ճշտելու համար կրկին հարց տալ, քանի որ կարծում ենք, որ այդպես հիմար վիճակում կհայտնվենք ու ցույց կտանք ﬔր անտեղյակությունը կամ անկրթությունը ինչ-որ հարցում: Մեզ թվում է, թե ﬔնք ինչ-որ բան բաց ենք թողել ﬔր անուշադրության պատճառով, իսկ ﬓացած բոլորը տեղյակ են այդ մասին: Մինչդեռ այստեղ կարելի է բոլորովին այլ՝ հետաքրքրսեր և էնտուզիազմով լի «սկսնակի» մոտեցում ցուցաբերել ու հաճույքով, հետաքրքրությամբ հարցեր ուղղել զրուցակցին: Այդպես ձեր հարցերը հաճելի կլինեն զրուցակցի համար: Բացի այդ դուք կհնչեցնեք այն հարցերը, որոնց պատասխանները հավանաբար շատերը կցանկանային լսել, սակայն վերը նշվածի պես ամաչում են: 
ՀԱՐՑ 3. Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այդ գործով:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ինչպե՞ս եք ներգրավվել այս ոլորտում: Մարդիկ սիրում են խոսել իրենք իրենց մասին: Այսպիսի հարցը մղում է զրուցակցին ﬕ ամբողջ պատմություն պատﬔլու, իսկ այդ պատմության շուրջ հարցեր տալն ու հետաքրքիր զրույց կառուցելը արդեն շատ ավելի հեշտ է: Հանկարծակի կարող է պարզվել, որ դուք նույն համալսարանում եք սովորել կամ աշխատել եք նույն ընկերությունում տարբեր ժամանակահատվածներում և այլն, և այլն: Այս աﬔնից հետո զրույցը, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կընթանա իր բնական հունով:
 ՀԱՐՑ 4. Ի՞նչն է ձեզ դուր գալիս …-ի ﬔջ:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ինձ շատ դուր եկավ (այս խոսնակը, սրահի ձևավորումը…), իսկ ձե՞զ: Ինչպես և նախորդ տարբերակում, այս հարցն էլ զրուցակցին մղում է պատﬔլ իր մասին կամ արտահայտել կարծիք այս կամ այն բանի մասին: Շատ հետաքրքիր է ստացվում, եթե ձեր կարծիքները չեն համընկնում, և դուք սկսում եք ոգևորված բանավիճել ու քննարկել այդ փաստը: Հիշեք՝ մարդիկ կարող են անվերջ խոսել իրենց նախընտրությունների մասին:
ՀԱՐՑ 5. Ո՞րն է այս քաղաքի աﬔնալավ ռեստորանը:
ՏԱՐԲԵՐԱԿ. Որտե՞ղ կարելի է հետաքրքիր ու հանգիստ ժամանակ անցկացնել: Մարդիկ սիրում են հանդես գալ խորհրդատուի դերում: Եթե քաղաքում առաջին անգամ եք և զրուցում եք տեղացու հետ, ապա վստահ եղեք, որ նա ﬔծագույն հաճույքով կպատﬕ և անգամ ցույց կտա իր բնակավայրի աﬔնահետաքրքիր վայրերն ու կբացահայտի բոլոր գաղտնիքները: Խորհուրդ կտա, թե ուր գնալ, ինչ ուտել, ինչ տեսնել և այլն: Այդպես ոչ ﬕայն հետաքրքիր կզրուցեք, այլև ձեզ համար կարևոր ու օգտակար տեղեկություններ կիմանաք:
ՀԱՐՑ 6. Ինչո՞ւ եք դուք այդպես մտածում:
ՏԱՐԲԵՐԱԿ. Հետաքրքիր է, նախկինում ինձ թվում էր…., բայց հիմա դուք ասում եք, որ իրականում բոլորովին այլ կերպ է: Սովորաբար մարդիկ կարող են ﬕանշանակ պնդել ինչ-որ բան իրենց քաղաքի, երկրի տնտեսության վիճակի, կրթական համակարգի կամ ﬔկ այլ բանի մասին, ինչպես, օրինակ, «Այդ ոլորտում բիզնես սկսելը հիմա բոլորովին իմաստ չունի»: Եթե դուք թույլ չտաք նրան սահմանափակվել ﬕայն այդ արտահայտությամբ, այլ հարցեր ուղղեք պատճառների կամ մանրամասների մասին, ապա ցույց կտաք, որ ﬔծ հետաքրքրությամբ եք լսում նրան:
ՀԱՐՑ 7. Ի՞նչն էր աﬔնադժվար բանը այդ ճանապարհին:
ՏԱՐԲԵՐԱԿ. Եթե կարողանայիք աﬔն ինչ նորից սկսել, ի՞նչը այլ կերպ կանեիք: Մարդիկ սիրում են պատﬔլ այն մասին, թե ինչպես են հաղթահարել դժվարությունները այս կամ այն նպատակին հասնելիս: Այսպիսի զրույցը սովորաբար հուզական է լինում: Հարցը հատկապես լավ է աշխատում, եթե դուք զրուցում եք ինչ-որ ﬔկի հետ, ում խորապես հարգում եք, օրինակ, գրքի հեղինակի, ոլորտի առաջատարի հետ և այլն: Այսպիսի հարցով դուք նաև կարևոր խորհուրդ կամ դաս եք ձեռք բերում: Հարցեր տվեք ձեր զրուցակցին, հետևեք նրա արձագանքին, հայացքին, հասկացեք արդյոք նրան հետաքրքիր է զրույցը, ﬕ մոռացեք նաև ինքներդ խոսել, արտահայտել սեփական կարծիքը հարցի շուրջ, որպեսզի զրույցը հարցաքննություն չհիշեցնի: Իսկ եթե զրույցի ընթացքում նրբանկատ հաճոյախոսություններ անեք՝ զրույցից ելնելով, դա ﬕանշանակ հաճույք կպատճառի ձեր զրուցակցին, չէ՞ որ բոլորս ենք սիրում ﬔր մասին ինչ-որ լավ բան լսել դիմացինից:

Աղբյուրը

Տարածել