FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

7 միջոց ուշադրությունը կառավարելու համար

7 միջոց ուշադրությունը կառավարելու համար

1. Ուշադրությունն ընկալեք որպես փող


Պատկերացրեք, որ ձեր ուշադրությունը փողն է: Դրանից  սահմանափակ քանակությամբ ունեք: Օրվա ընթացքում կարող եք ծախսել «թանկ» և «էժան» առաջադրանքների վրա: Լուրջ աշխատանքը, ընթերցանությունը, ձեզ համար կարևոր գործերը պահանջում են ավելի շատ ուշադրություն, բայց քիչ արժեք ունեն: Մանր գործերը ավելի քիչ ուշադրություն են պահանջում, բայց թանկ են նստում: Սրանում է ուշադրության պարադոքսը:

2. Օրը մի սկսեք էլեկտրոնային սարքերով


Շատերը արթնանալուց հետո անմիջապես սոց. ցանցեր են մտնում, կարդում նորությունները: Այդպես վնասում եք ձեր կենտրոնանալու ունակությանը: Ավելի լավ է օրն սկսեք գիրք ընթերցելով կամ օրագրի մեջ նշումներ անելով: Ոչ ոք դեռևս աշխարհը  չի փոխել էլ. փոստը ստուգելով, ուրեմն ինչո՞ւ եք դրանց վրա շատ ժամանակ ծախսում:

3.Կենտրոնացեք առաջադրանքների վրա, որոնք ձեզ համար ավելի մեծ արժեք ունեն


Յուրաքանչյուր նպատակի ճանապարհին կան մի քանի առաջադրանքներ, որոնք ավելի կարևոր են հաջողության համար: Եթե դրանք անտեսեք և այլ բաներով զբաղվեք, ձեզ կթվա, որ զբաղված եք, բայց կտուժի արդյունավետությունը: Արդյունավետությունը այն չէ, թե որքան ժամանակ եք ծախսել ինչ-որ բանի վրա, այլ, թե ինչպես եք ծախսել: Հենց սրանից էլ կախված ձեր ուշադրությունը կառավարելու ունակությունը:

4. Հրաժարվեք միաժամանակ մի քանի բանով զբաղվելուց


Այն կվնասի և արդյունավետությանը, և կենտրոնացած աշխատելու ունակությանը: Հույս մի դրեք միայն մեծ կամքի վրա: Եթե ինտերնետ դիտարկիչում բացված են տասնյակ էջեր, անըդնհատ ինչ-որ նորություններ են գալիս՝ դուք ամեն ինչ անհաջողության եք մատնում: Փորձեք գոնե մեկ ժամ կենտրոնանալ մի գործի վրա: Այդ ընթացքում կարելի է անել ավելին, քան ամբողջ աշխատանքային օրը, երբ անընդհատ մի գործից մյուսն եք անցնում:


Կարդացեք նաև.



 

5. Մի մոռացեք հանգստանալ


Ավելի հաճախ, նույնիսկ երբ ընդմիջում եք անում, իրականում չենք հանգստանում: Եթե փողոց եք դուրս եկել, բայց ամբողջ ընթացքում Թվիթերում եք անկացրել, այդպիսի զբոսանքից հազիվ թե օգուտներ լինեն: Եթե բնության մեջ եք, բայց միայն լուսանկարվել եք և դրանք ներբեռնել Ինստագրամում, ուրեմն չեք հանգստացել: Հանգստանալը անհրաժեշտ է: Բացի այդ, քանի դեռ հանգստանում եք, ուղեղը շարունակում է աշխատել: Հաճախ հենց այդ ժամանակ են հայտնվում հիանալի գաղափարները, երբ լողանում եք կամ զբոսնում այգում:

6. Հաջորդ օրվա ծրագրերը երեկոյան կազմեք


Այդպես կխուսափեք հոգնած վիճակում որոշումներ կայացնելուց և կամքի ուժը չեք ծախսի թեթև բաների վրա: Առավոտից կենտրոնանալը ավելի հեշտ է, այդ պատճառով ավելի լավ է այդ ժամանակը ծախսել ինչ-որ կարևոր բանի վրա: Ամեն ինչ ծրագրեք երեկոյան, պատրաստեք ամենաանհրաժեշտը, որպեսզի առավոտյան միանգամից գործի անցնեք:

7. Իմացեք, թե ինչն է առաջին հերթին ամենակարևորը


Ասեք «ոչ» այն ամենին, որոնք չեն համապատասխանում ձեր գլխավոր առաջնահերթություններին: Որոշեք դրանք և ձեր օրվա պլանը կառուցեք դրան համապատասխան՝ հստակեցնելով դրանց հիմնական ուշադրությունը:

LIFEHACKER

Տարածել