BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ֆոտոշարք] 10 տարի առաջ այս օրը բացվեց Հյուսիսային

[ֆոտոշարք] 10 տարի առաջ այս օրը բացվեց Հյուսիսային պողոտան

Մարդասպանները,


սպանվածները,


դատավորները.


բոլորն այս փողոցով


անցան:


Շամս Լանգեռուդի


 
Հյուսիսային պողոտայի առաջին հատվածի բացումից ընդամենը մեկ ամիս անց տեղափոխվեցի Հայաստան: Ինձ համար անսովոր դեկտեմբերյան սաստիկ ցրտի մեջ ուշ երեկոյան քայլում էի դժվարանցանելի, ամայի Հյուսիսային պողոտայով դեպի սառցադաշտ (միակ մարդաշատ կետը քաղաքում), քանի որ պողոտայում փչող սառը քամու ուժեղ հոսանքը կարոտը ցրելու միակ միջոցն էր:
 
2009-ին պողոտան ամբողջությամբ երթևեկելի էր, երբ սկսեցի գրանցել քաղաքի անցուդարձը՝ մշակույթը հասկանալու համար. դա մերվելու միակ ձևն էր: Սկսեցի Հյուսիսային պողոտայից. չկար WiFi, տարածված չէր «սելֆի» անելը, հեռախոսով ինտերնետ «կպնելը» աբսուրդ երազանք էր, բնականաբար, մարդիկ շփվում էին իրար հետ:
 
Սկսեցի, երբ քաղաքում ավելի շատ «07» կար, քան հիմա՝ զբոսաշրջիկ։ Երբ պողոտայում կար միայն «Արմանի» և ուրիշ ոչինչ: Երբ «ալաֆռանգի» անուններով սրճարանների ու ռեստորանների փոխարեն այնտեղ գովազդվում էր լահմաջո: Երաժիշտները, որոնք կոտրում էին պողոտայի «սառնությունը», հիմա այնտեղ այլևս չեն նվագում:
 
Իսկ հիշո՞ւմ եք այն փոքրիկ եղբայրներին, որոնք բոլորին «նվիրում» էին իրենց ջրաներկած պատկերները, ասելով՝ սա՝ Ձեզ, նվիրում եմ։ Ստիպում էին «նվերից» չհրաժարվել ու իրենք էլ չէին հրաժարվում առաջարկված գումարից:
 
Եվ այս ամենը` ընդամենը 10 տարի առաջ:
 
Մարդու միակ փրկությունը համակերպվելու բնածին ունակությունն է, կործանումը՝ համակերպման մասին մոռանալը:
 
[gallery link="file" ids="48817,48818,48819,48820,48821,48822,48823,48824,48825,48826,48827,48828,48829,48830,48831,48832"]

Հեղինակ՝ Էդիկ Պողոսյան


Լուսանկարները 2009 թ. գարուն-ամառ

Տարածել