ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» / Նոր գիրք Newmag & frien

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» / Նոր գիրք Newmag & friends ծրագրի շրջանակում (թրեյլեր)

10/30/2024

newmag-y-n

Վարպետի ծննդյան 150-ամյակի առիթով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Newmag & friends նախագծով ներկայացնում է «Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը։ Հեղինակը Ռուզաննա Մեսրոպյանն է։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը տարիներ շարունակ ուսումնասիրել, առանձնացրել, հետո ընտրել է Վարպետի հատընտիր հումորները։ Դրանք հավաքել ու մեկ գրքով ներկայացնում է ընթերցասերներին։ Սա առանձնահատուկ հրատարակություն է, քանի որ երգիծական մանրապատումները նվիրված են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Գործը նկարազարդ է, ինչի միջոցով ընթերցողը պատմություններն էլ ավելի յուրովի կբացահայտեն Ավետիք Իսահակյանի մարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։

Հեղինակը բանասեր Ռուզաննա Մեսրոպյանն է, նա Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչն է: Համահեղինակել է «Ավետիք Իսահակյան. գիտական ընթերցումներ», «Իսահակյանական մասունքներ», սրբագրել «Աբու-Լալա Մահարի» պոեմի հայերեն տարբերակը, «Խաչբառ-գրքույկ Իսահակյանական թեմաներով» գրքերը:

Խոսքն ու միտքն ընդգծելու համար Իսահակյանն իր գործերում շատ է օգտագործել ժողովրդական բառեր, փոխաբերություններ, կրկնություններ, քիչ կհանդիպենք արևմտահայերեն, նեղ բարբառային բառեր, օտարաբանություններ, ինչն այդ ժամանակ գրական գործերում նորարություն էր։ Փոխարենն ընտրում էր բանաստեղծական բառապաշար՝ դրանք համեմելով, նորաբանություններով, հռետորական ու երգիծական երանգներով։

Ավետիք Իսահակյանը, որպես հայ գրող, հայտնի է եղել իր երգիծական ու սատիրիկա գործերով, որտեղ նա արտահայտել է սոցիալական խնդիրներ, մարդկային վարքագիծ և արեւելյան հասարակության առանձին երեւույթներ: Նրա աշխատանքներում հանդիպում են ինչպես խոր մտածողություն, այնպես էլ խորը հումոր, ինչը նրան դարձրեց ժամանակի հասարակական եւ քաղաքական իրադարձությունների առումով միանգամայն արդիական գրող:

Նրա հումորի ամբողջ հմայնքն ու ուժը տեղ են գտել նոր գրքում։  «Ավո՛, կնուտը գցե՞մ...» երգիծական հուշագրությունը վերնագրվել է Վարպետի հայտնի հումորային մանրապատումի վերնագրով։

Ծննդյան օրը՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենա մանրամատումների ժողովածուի շնորհանդեսը։ «Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը Newmag-ն ու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը կներկայացնեն «Զանգակ» գրատանը։ Մուտքն ազատ է։

Տարածել

Ավո՛, կնուտը գցե՞մ...
Ավո՛, կնուտը գցե՞մ...

Ռուզաննա Մեսրոպյան

5800 ֏

Նկարագրություն

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։