FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ է Ավիտամինոզը. գլխավոր հարցերն ու պատասխաններ

Ի՞նչ է Ավիտամինոզը. գլխավոր հարցերն ու պատասխանները A, B և C վիտամինների մասին

Ի՞նչ անել ձմռանն ավիտամինոզի դեպքում
Ոչինչ էլ պետք չէ անել: Ո՛չ ձմռանը, և ո՛չ էլ գարնանն Ավիտամինոզ չի լինում, քանի որ այդ ախտորոշումը վաղուց այլևս ընդունված չէ: Ավելի շուտ Ավիտամինոզն աշխարհում ընկալվում է, որպես  մի մեծ խումբ վիտամինների  անբավարարություն կամ դեֆիցիտ, որն ուղեկցվում  է շատ լուրջ ախտանիշներով ու գանգատներով: Այսինքն դա բավական լուրջ հիվանդություն է` ցինգա: Այդ ախտորոշումն ունեցող մարդկանց մոտ ատամները սկսվում են թափվել, լնդերն՝ արյունահոսել, նրանք զգում են անհաղթահարելի գերհոգնածություն, հոդացավ:
Ի՞նչպես ես պարզեցի, որ ունեմ վիտամինային պակաս
Եթե որևէ վիտամինի քանակություն  Ձեր օրգանիզմում այնքան է նվազել, որ վիտամինային կոմպլեքս  ընդունելու անհրաժեշտություն է առաջացել, ապա  Ձեր օրգանիզմն այդ մասին ձեզ անպայման կահազանգի որևէ ախտանշանով: Իսկ եթե հերթական հետազոտության ժամանակ, պարզվել է, որ դուք ունեք այս կամ այն վիտամինի կարիքը, ապա մի շտապեք գնալ դեղատուն: Եթե Ձեր ինքնազգացողությունն առաջվա պես լավ է, ապա անհանգստանալու և բուժման կուրս սկսելու կարիք չկա: Խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմում վիտամինի բավարար կամ անբավարար լինելու սահմաները յուրաքանչյուրի համար շատ անհատական են և վիտամինային անբավարարությունն, ըստ հետազոտության արդյունքների, դեռ չի նշանակում, որ դուք ունեք պաթոլոգիկ խնդիր: Այնպես որ անհրաժեշտ չէ անմիջապես ստանալ վիտամինային կոմպլեքսով բուժում, քանի դեռ ապացուցված չէ, որ այն օգնում է հաղթահարել ունեցած բոլոր խնդիրները:
Ո՞րն է վիտամինային պաշարը վերականգնելու լավագույն տարբերակը
Վիտամինների անհրաժեշտ պաշարը ստանալու համար  լավագույն տարբերակը  ճիշտ ընտրված սնունդն է: Բանջարեղենն ու մրգերը  ամենահարուստն են վիտամիններով և օգտակար միկրոէլեմենտներով:
Արդյո՞ք Ձմռանն անհրաժեշտ է հատուկ ուշադրություն  դարձնել  օրվա ընթացքում  ձեռք բերվող վիտամինի քանակությանը
Եթե ապրում եք, մի երկրում, որտեղ ձմռանն ու աշնանը արև գրեթե չի լինում, ապա անհրաժեշտ է  մտածել  օրգանիզմում Դ վիտամինի պաշարը  վերականգնելու մասին: Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել այն  հոկտեմբերից  մարտ ընկած ժամանակահատվածում:  Դ վիտամինը կամրացնի ձեր ոսկրային համակարգը և դուք ավելի պաշտպանված կլինեք կոտրվածքներից:
 Միգուցե  ամռանը և՞ս անհրաժեշտ է օգտագործել  վիտամինային հավելումներ
Վիտամինային հավելումները  ևս դեղորայք են , այնպես որ դրանց օգտագործումը նույնպես պետք է լինի բժշկի ցուցմամբ ու առողջական խիստ ախտանշանների անհրաժեշտության դեպքում: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ վիտամինային հավելումների պրոֆիլակտիկ կամ ինքնանպատակ օգտագործումը  որևէ օգտակար ազդեցություն չի ունենում, բացի այդ վիտամինային հավելումները կարող են անհամատեղելի լինել այլ դեղորայքային միջոցների հետ, որոնք այդ ընթացքում կարող եք օգտագործել :
Արդյո՞ք սոլյարին կարող է լրացնել Դ վիտամինի պակասը
Ընդհակառակը, սոլյարին  վտանգավոր է առողջության համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթների  պատճառով այն կարող է առաջացնել մաշկի քաղցկեղ, վաղաժամ առաջացնել և խորացնել կնճիռները:  Գոյություն ունի  վիտամին Դ-ի ձեռքբերման ավելի արդյունավետ  միջոց՝ օգտագործել սննդամթերք, որը հարուստ է Դ վիտամինով՝ օրինակ պանիր կամ սաղմոն, դեղատնից գնված հավելման փոխարեն էլ ավելի լավ է 15 րոպե քայլել արևի տակ:
Արդյունավե՞տ են մեծ չափաբաժիններով վիտամինները
Օգտակար լինելու փոխարեն հակառակը՝ վտանգավոր են: Օրինակ, եթե կինը հղիության ընթացքում շատ օգտագործի Ա վիտամին, ապա կարող է պտղի մոտ զարգանալ  մի շարք խնդիրներ: Ապացուցված է, որ այն մարդիկ ովքեր շատ են օգտագործել վիտամին Ե և բետա-կարոտին  մեծ չափաբաժիններով, ապա նրանց մոտ ավելի հավանական է, որ կարող են զարգանալ քաղցկեղային հիվանդություններ:
Ես զբաղվում են սպորտով , արդյո՞ք ինձ անհրաժեշտ են վիտամինային հավելումներ
Առանձնապես անհրաժեշտ չէ: Մարզիկներն անհրաժեշտ բոլոր վիտամինները ստանում են սննդամթերքի միջոցով, քանի որ հստակ հետևում են իրենց սննդակարգին: Բայց եթե դուք լավ չեք սնվում կամ չեք օգտագործում վիտամիններով հարուստ սննդամթերք, ապա առանձին ինչ-որ վիտամինային դեղահաբեր  կարող եք օգտագործել
Հղիության ընթացքում ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ
Այն կանայք, ովքեր պլանավորում են  երեխա ունենալ, կարող են նախքան հղիությունը, նախապես խմել ֆոլաթթու: Եթե այդ կանայք սկսեն ընդունել ֆոլաթթու հղիությունից մեկ ամիս առաջ, ապա դրանով կբացառեն պտղի մոտ զարգացող մի քանի խնդիրների առաջացում: Ինչ վերաբերում է մյուս վիտամիններին և միկրոէլեմենտներին, ապա ճիշտ մշակված սննդակարգի միջոցով կարելի է ստանալ դրանք:Բայց եթե մասնագետը գտնում է, որ այն ինչ որ դեպքերում բավարար չէ, կարելի է ընդունել մուլտիվիտամիններ, որոնք պարունակում են երկաթ, կալցի, ֆոլաթթու, յոդ, վիտամին Դ:
Մրսածության դեպքում վիտամին Ց-ն կօգնի՞
Իհարկե` ոչ: Այն մարդիկ, ովքեր հաճախակի են օգտագործում վիտամին Ց նույն հաճախությամբ կարող են հիվանդանալ, ինչպես այն չօգտագործողները, բայց հիվանդությունն ավելի շուտ կհաղթահարվի: Եթե վիտամինն ընդունեք հիվանդության ընթացքում, ապա դա ոչ մի կերպ չի օգնի, որ հիվանդությունը թեթև և շուտ հաղթահարվի:

Տարածել