FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ադրբեջանի առողջապահության անհնազանդ նախկին նախարար

Ադրբեջանի առողջապահության անհնազանդ նախկին նախարարը ևս մեկ անգամ ազատազրկման է դատապարտվել

«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, Հեյդար Ալիևի համախոհը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը դատապարտվել է նոր բանտարկության: Ապրիլի 26-ին Բաքվի Ղարադաղի դատարանը ներկայիս նախագահի  մոլի հակառակորդին դատապարտել է ևս 7 տարվա և 5 օրվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Այդ ժամկետը գումարվում է նրա առաջին ժամկետին՝ 11 տարուն:
Ալի Ինսանովն ամբողջությամբ կրել է իր ժամկետը, և հասարակությունը հետաքրքրությամբ էր սպասում մեծ քաղաքականություն նրա վերադարձին: Նա մեղադրվում էր քրեակատարողական հիմնարկում հոգեմետ նյութերի ձեռքբերման և պահպանման համար, որտեղ կրում էր իր պատիժը: Նրան մեղադրում էին նաև բանտի հսկիչներին դիմադրելու համար:
Ինսանովը կալանավորվել էր 2005թ-ի հոկտեմբերի 20-ին առաջին խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, Իլհամ Ալիևին նախագահ ընտրելուց հետո: Տարածված վարկածի համաձայն՝ Ալիևը նրա մեջ քաղաքական հակառակորդ էր տեսնում, որն ունակ էր իր ետևից տանելու շատ ադրբեջանցիների, Հայաստանից եկածների, որոնք Ինսանովին համարում էին (և շատերը շարունակում են համարել) իրենց առաջնորդը: Ինսանովն ինքն ասում էր, որ իրեն պատրաստ է սատարել 500 հազար «արևմտյան ադրբեջանցի» (այդպես են պաշտոնական լրատվամիջոցներն անվանում փախստականներին ու Հայաստանից եկածներին):
Ինսանովը 12 տարի շարունակ (1993-2005) ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, շատ հարուստ մարդ էր և զգալի դեր է խաղացել «Ենի Ադրբեջան» կուսակցության ստեղծման և Հեյդար Ալիևի՝ 1993թ-ի հունիսին իշխանության գալու գործում:
Նոր դատավճռի հրապարակման պահին Ինսանովն աշխույժ էր և նիստի ընթացքում անընդհատ հեգնանքով ժպտում էր, հաղորդում է «Թուրան» տեղեկատվական գործակալությունը:
«Ես սպասում էի, որ ինձ ազատ չեն արձակելու պատժի առաջին ժամկետի լրանալուց հետո: Քանի որ ես չէի հանձնվում և շարունակում էի պայքարը: Ինձ միայն զարմացրեց, թե ինչես այսօր դատախազը կարող էր այդպիսի պաթոսով խոսել հորինված բաների մասին, – ասել է ամբաստանյալը նիստին: – Նրանք, ովքեր ցուցումներ են տվել ինձ կալանավորելու համար, ովքեր, իրականացրել են կալանքն ու ովքեր սարքել են քրեական գործը, շատ պրիմիտիվ էին, քանի որ այդ ամենը սարքվել է ոստիկանության սերժանտի գիտակցության մակարդակով»:
Ինսանովի խոսքով, դատախազն իր համար երկար ժամկետ էր պահանջում, որպեսզի դա թույլ չտա մասնակցել նախագահական ընտրություններին:
Նախկինում Ինսանովը դատարանի դահլիճում կտրուկ հայտարարություններ էր անում գործող նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Օրինակ, նոր մեղադրանքներ առաջադրելուց հետո նա ասում էր.«Թող չորանա իմ ձեռքը, որով ես սատարեցի Իլհամ Ալիևին: Այս իշխանությունը մեր ժողովրդի հետ կապ չունի: Հենց այդ պատճառով ժողովուրդը չսատարեց այս իշխանություններին նախագահական ընտրություններին: Ես անցելեմ եմ դժոխքի բոլոր շրջաններով, մնում է միայն գերեզմանը»:
Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններն Ինսանովին ներառել են 2016թ-ի հոկտեմբերի 17-ին հրապարակած քաղբանտարկյալների ցուցակում:
Նախկին նախարարի փաստաբան Թորգուլ Բաբաևն Ինսանովի հանդեպ վերաբերմունքը կանխակալ է համարում:
«Նույնիսկ նրանց, ովքեր կիլոգրամներով թմրանյութ են վաճառում, 8 տարվա ազատազրկման չեն դատապարտում: Պետական հեղաշրջում, սպանություններ կատարած անձանց են ազատ արձակում յոթ տարի անց», – պաշտպանի խոսքերն է փոխանցում «Կավկազսկի ուզելը»:

JAMnews

Տարածել