Ադրբեջանը խոշոր տրամաչափի դիպուկահարներով թիրախավորում է հայկական դիրքերը
Արցախի հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի մարտական դիրքերի հատվածում գիշերն Ադրբեջանի բանակը խոշոր տրամաչափի դիպուկահարներից, գնդացիրներից և ինքնաձիգերից արձակել է 300-ից ավելի կրակոց: Սրանից բացի ադրբեջանական զինուժը ՍՎԴ տիպի դիպուկահարներից կրակ է վարել Պաշտպանության բանակի արևելյան՝ Ակնայի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հացի մեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը:
Արցախի պաշտպանության բանակը հատուկ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն է հրավիրում այս փաստերի վրա: Ընդգծելով, որ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանն անցել է ակտիվ գործողությունների՝ թիրախային կրակոցներից մինչև ինժեներաամրաշինական ծավալուն աշխատանքներ:
Ադրբեջանն անցել է ակտիվ գործողությունների
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտահոգությունները փոխանցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Դեսպան Կասպրշիկի հետ հանդիպմանը շեշտվել են նաև Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ հրադադարի խախտման դեպքերը, ինչի հետևանքով վիրավորվել էր հայ զինծառայող:
Ադրբեջանն ավանդական ագրեսիվ վարքն է դրսևորում նաև քաղաքական և դիվանագիտական հարթակներում: Այս անգամ Բաքվի ջղաձգումները Արցախի արտգործնախարարի Արգենտինա կատարած այցի պատճառով են:
Բաքվի ջղաձգումները Արցախի արտգործնախարարի Արգենտինա կատարած այցի պատճառով են:
Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե Մասիս Մայիլյանը որևէ պաշտոնական հանդիպում չի ունեցել: Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է:
Սրանք կադրեր են Արցախի արտգործնախարարի և Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հանդիպումից: Նույն օրն Արցախի պատվիրակությունն ընդունել է Արգենտինայի նախկին արտգործնախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու խորհրդի անդամ Խորխե Թայանան:
Այս հանդիպումները միջազգային կապերն ինտենսիվ զարգացնելու Արցախի իշխանությունների որոշման տրամաբանության մեջ են: Արցախի անվտանգությունն ապահովող բանակն էլ ադրբեջանական կողմին կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)