[InterPress] Ադրբեջանը բարձրացնում է թոշակներն ու աշխատավարձերը գնաճի պատճառով
Ապրիլի 1-ին Բաքուն բարձրացրեց նվազագույն ամսական կենսաթոշակը 73 մանաթից մինչև 130 մանաթ (մոտ $ 43-76): Մեկ ամիս առաջ այն նվազագույն աշխատավարձը բարձրացրեց 130 մանաթից մինչև 180 մանաթ (մոտ $ 76- $ 106): Վերջին երկու ամիսների ընթացքում կառավարությունը խոստացել է փոխհատուցում մանաթի արժեզրկումից տուժած վարկատերերին, ինչպես նաև օգնություն Հայաստանի հետ պատերազմում զոհվածների ընտանիքների պարտքերը մարելու համար:
Խոսելով կառավարության բարեփոխման օրակարգի մասին՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ահմեդովը մարտի 2-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ այս տարվա կառավարության նպատակն է «բարելավել մարդկանց սոցիալական վիճակը»:
Կառավարությունը առաջին հերթին արձագանքում է գնաճին, մասնավորապես սննդամթերքի գների հետ կապված: Այդ մասին հայտարարել է Rutgers համալսարանի ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն: Իբադօղլուն նշել է, որ այս ցուցանիշները «անհավատալի են»: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարի 2.3 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ 2019 թվականի առաջին երկու ամիսներին՝ 1.9 տոկոս: Իրական գնա-ի մակարդակը պաշտոնական թվերից 4-5 անգամ ավելի բարձր է, ասում է նա, իսկ անցյալ տարի հատկապես սննդամթերքի գնաճը շատ բարձր էր:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)