FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ադրբեջանում նորից զանգվածային ձերբակալություններ ե

Ադրբեջանում նորից զանգվածային ձերբակալություններ են. կրակել են Գյանջայի քաղաքապետի վրա

Ահաբեկչություն և իշխանությունը զավթելու փորձ. Ադրբեջանի ուժայինները Գյանջայի քաղաքապետի վրա հարձակումից մեկ շաբաթ անց փոխել են քրեական գործի ամբողջ բովանդակությունը: Երկրում սկսվել է զանգվածային ձերբակալությունների ալիք` նախագահի անմիջական վերահսկողությամբ: Կալանավորվել է 11 մարդ, արգելափակվել՝ 4 կայք: Քրեական հանցանք կհամարվի դրանք կարդալը:

Կալանավորվել է 11 մարդ, արգելափակվել՝ 4 կայք: Քրեական հանցանք կհամարվի դրանք կարդալը:

Սովորական քրեական գործը վերածվեց համապետական առեղծվածի և վհուկների որսի, երբ պարզ դարձավ, որ, հակառակ ծանր մեղադրանքներին, ադրբեջանցիները դատապարտելու փոխարեն համակրում են Գյանջայի քաղաքապետի վրա կրակած Յունիս Սաֆարովին: Նրան անվանում են ադրբեջանական Ռոբին Հուդ, ժողովրդական վրիժառու:
Ադրբեջանցի օգտատերերը գրում են երկրի 2-րդ խոշոր քաղաքի գլխավոր պաշտոնյայի անվան հետ կապվող աղմկահարույց սկանդալների մասին՝ կոռուպցիա, հովանավորչություն, կամայականություններ: Քաղաքապետ Վալիևը նախագահ Ալիևի մոտ շրջապատից է:
Այս հարձակումը ցույց տվեց Ադրբեջանի ուժայինների բոլոր մոլուցքները: Սաֆարովին նախ անվանեցին շիա մահմեդական, ապա պնդեցին, թե կռվել է «Իսլամական պետության» շարքերում, այսինքն՝ նաև սուննի ծայրահեղական է։ Ընդ որում՝ մայրը հայ է, այն էլ՝ ռուսական հատուկ ծառայությունների գործակալ:
Ընդ որում՝ մայրը հայ է, այն էլ՝ ռուսական հատուկ ծառայությունների գործակալ:

Ադրբեջանում փորձեցին այս կրակոցներից ստանալ առավելագույն հնարավորը: Հարձակման հաջորդ օրն Իրանում ձերբակալել են մոտ 5 տասնյակ ադրբեջանցիների`անջատողական ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով:  Պնդում են, թե հարձակվողը կապեր է ունեցել Իրանի հետ: Բաքուն փորձեց շահարկել քաղաքական շիիզմ եզրը` ակնարկելով Իրանի դերը ներքաղաքական կրակոցներում:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել