BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Արևելյան խոհանոց ] Ադրբեջանում լրտեսական սկանդալ

[ Արևելյան խոհանոց ] Ադրբեջանում լրտեսական սկանդալ է, կրկին մեղավորը Հայաստանն է. ինչ է իրականում կատարվում Բաքվում

Ադրբեջանում նոր լրտեսական սկանդալը սկսվել է մայիսի երեքին: Առաջին ձերբակալություններից 4 օր անց Ադրբեջանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, Գլխավոր դատախազությունն ու պետանվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ Թերթերի շրջանում զինվորականներ և քաղաքացիականներ են ձերբակալվել պետական դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ադրբեջանական տարբեր աղբյուրների տվյալներով, ձերբակալվածների թիվը հասնում է 6 տասնյակի: Եվ հենց այստեղ կարևոր հարց՝ մեկ շրջանից մի քանի տասնյակ մարդու որպես լրտես վարձելը որքանով է իրատեսական
Պաշտոնական վարկածով լրտեսական ցանցը ռազմական գաղտնիքներ է փոխանցել, վարձատրվել է, որ Բաքվի մարդաշատ հատվածներում ահաբեկչություններ կազմակերպի և իրականացնի: Նույնիսկ Ադրբեջանում այս վարկածը կասկածելի են համարում: Սոցցանցային քննարկումներում գերկշռում են կարծիքները, որ ձերբակալվածները իշխանությունից, տնտեսական սոցիալական վիճակից դժգոհ զինվորականների են ձերբակալում: Իրականում նույնիսկ բացառված չէ, որ նրանք ագրեսիվ դժգոհողներ են և գուցե լոկալ դավադրություն եղել է՝ որպես դիմադրություն Ալիևների բացահայտ թալանին: Դիմադրության նման օջախները հանդարտեցնելու, բողոքի նոր ու մեծ ալիքը զսպելու համար էլ այսպիսի գործողություն է իրականացվում, որի աղմուկը հասնում է Ադրբեջանի բոլոր ծայրամասեր
Այս աղմուկը երկու նպատակով է: Նախ՝ որպեսզի դժգոհողներին դաս լինի: Իմանան՝ դժգոհությունները հենց այսպիսի դաժանությամբ են ճնշվելու՝ դավաճանի պիտակով: Եվ հայկական գործոնը շահարկելով փորձում են կանխել՝ միջազգային հարթակներում այս ձերբակալությունները որպես մարդու իրավունքների ոտնահարում դիտարկող մեկնաբանությունները:  
Նավթի գնակնման ֆոնին օրեցօր սրվող սոցիալական ու տնտեսական խնդիրներից բացի, բարդ իրավիճակ է հենց Ադրբեջանի ուժային կառույցներում: Իրականում՝ լուրջ պայքար է ընթանում և այս սկանդալը, բացառված չէ, որ նաև այդ պայքարի հետևանքն է և կարող է առնչվել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի Զաքիր Հասանովի և նախարարությունում ու գլխավոր շտաբում բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականների հակասություններին: Ադրբեջանի բանակում 2 ամիս առաջ են երկու տասնյակից ավելի բարձրաստիճան զինվորականներ են հեռացվել պաշտոններից: Նրանց մեջ` նաև գեներալներ

Տարածել