Ազնավուրն ու Սպիտակի երկրաշարժը․ ինչպե՞ս մեծ շանսոնյեն օգնեց հայերին (տեսանյութ)
Ազնավուրը թվարկում է՝ աղետի գոտում առաջնային իրերի ցանկը ու մարդկանց փոխանցում իր նորաբաց ասոցիացիայի հասցեն, որ ով ինչ կարողանա՝ ուղարկի Հայաստան:
Էմիգրանտների որդին Հայաստանում եղել էր ընդամենը մեկ անգամ՝ մենահամերգով, իսկ հիմա պիտի հասներ օգնության. Արդեն գիտեր. Երկրաշարժից զոհվել է 25 հազար մարդ, հարյուրավոր փոքրիկներ անօթևան են, սպասում են, որ ամեն պահի ծնողները կգան իրենց հետևից ու տուն տանեն:
Առաջին անհրաժեշտության պարագաներով լի մի ամբողջ օդանավ հասավ Հայաստան: Շտապեց Գյումրի, կանգնեց Սուրբ ամենափրկիչ եկեղեցու ավերակների մոտ ու ինքն իրեն խոստացավ՝ ավելին պիտի անի հայրենիքի համար:
- «Մեղմ շշուկովը» մտորումների և հուշերի գիրք է. Ազնավուր (տեսանյութ)
- newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Հենց այդ օրը սկսվեց Ազնավուրի ու հայ ժողովրդի սիրո պատմությունը. «Մեղմ շշուկով» խոստովանեց իր հիշողությունների գրքում:
1990-ին նորից եկավ այս անգամ միաժամանակ 2 օդանավով՝ բեռնված 40 տոննա հագուստով:
Ազնավուրը բոլոր լրատվամիջոցներով մարդկանց արթնացրեց, ոտքի հանեց, որ անտարբեր չլինեն Հայաստանի հանդեպ: Գյումրիում լուծեց նաև էլեկտրականության հարցը, որի շնորհիվ երգիչ, երգահան, դերասան, արտիստ, գրող կոչումներից բացի ստացավ նաև «Լույսի Շառլ» անունը: Այդ օրն ավելի շատ հայ դարձավ։
[embed]https://youtu.be/XZ-WAtjNNr4[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)