ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Մեղմ շշուկովը» մտորումների և հուշերի գիրք է. Ազնա

«Մեղմ շշուկովը» մտորումների և հուշերի գիրք է. Ազնավուր (տեսանյութ)

«Եթե դերձակ ես, ուրեմն հենց հիմա շոր կարիր». անհարմար պահի իրեն երգել խնդրող լրագրողների դեմն այդպես էր առնում Շառլ Ազնավուրը: Փոքրիկ հնարքի մասին երիտասարդներին պատմել է մեղմ շշուկով ու ասել՝ այդ նախադասությունն իրեն միշտ բարկացրել է:
Խոստովանում է՝ արտիստի ճամփան ընտրելը կրոն ընդունելու պես մի բան է: 85 տարում ամեն ինչ տեսած ու զգացած շանսոնյեն սկսնակ երգիչներին առաջարկում է չկեղծել սեփական ոճն ու գլուխը չկորցնել ամեն ծափից: Համոզված է՝ ձայնագրությունները համացանց գցող ծովահենները վերջնականապես թաղում են ստեղծագործելու ցանկությունը, քանի որ ձրի միայն թռչուններն են երգում:



Կարդացեք նաև.



Գրավոր խոսքում ինքն իրեն ավելի խելացի է համարում: Համոզված է՝ այդպես իր ֆրանսերենն ավելի հարուստ է, ավելի մտերմիկ ու ավելի քաղաքավարի:
Օրինակ՝ «Երբ նայում էի ինձ»  երգն ինքնակենսագրական այդպես էլ չդարձավ, քանի որ երբ այն ստեղծեց՝ արդեն բոլոր աֆիշներին իր անունը կար:
Ֆրանսերենի դեսպանը խոստովանում է՝ տեսախցիկն ու գրիչը Ճամփորդելիս միշտ իր հետ են: Բացատրում է՝ գրիչն օբյեկտիվի պես ֆիքսում է իր կյանքն ու զգացմունքները: Երբ հին տեքստերն աչքի է անցկացնում՝ դրանք հնամենի դեղնած ֆոտոյի պես հուշեր են ծնում ու խաղում են սրտի ամենանուրբ լարերի հետ:
[embed]https://youtu.be/IbKlBS5cHGs[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել