Newmag-ի թարգմանած ու հրատարակած Շառլ Ազնավուրի գրքերը՝ ֆրանսիայի Կլամար քաղաքում (լուսանկարներ)
Երեք տարի առաջ Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը 94 տարեկանում կյանքից հեռացավ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ամեն տարի նշանավոր երգիչի, երգահանի, բանաստեղծի, գրողի, կինոդերասանի և հասարակական գործչի մահվան օրը հիշատակի
Կլամարը գտնվում է Փարիզից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, կանաչապատ ու անառապատ այս քաղաքը համարվում է մշակութային գողտրիկ կենտրոն Եվրոպայի սրտում։ Ի դեպ, Արտաշատն ու Կլամարը քույր քաղաքներ են և այստեղ տարիներ առաջ բացվել է «Արտաշատի» հրապարակ: Ֆրանսիայում ամենից շատ հայերով բնակեցված քաղաքներից է, որի հայկական համայնքը մեծ է ու ակտիվ մշակութային կյանքում: Օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Կլամարի կոնսերվատորիայում բացվեց Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ։ Միջոցառման ընթացքում տեղի նվագախումը կատարեց Ազնավուրի հանրահայտ երգերը:
Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել ու ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա էին նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

«100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ» մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը մեծ է եղել հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև սերտ հարաբերությունների ամրապնդման գործում։ Իր ելույթում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է Ազնավուրի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, և, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրվերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին:
Հոկտեմբերի 2-ին Կլամարում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Հայաստանի և Արցախի օր» միջոցառումը: Տոնավաճառի ընթացքում Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները ներկայացրին իրենց առաքելությունն ու տարբեր հուշանվերներ: Այս տարի «Ազնավուր» հիմնադրամն առաջին անգամ մասնակցեց տոնավաճառին՝ իր տաղավարում ներկայացնելով մեծ արտիստի թողած մշակութային ժառանգությունը:
Այցելուները հնարավորություն ունեցան աջակցելու հիմնադրամի ծրագրերին, և իրենց հետ տանելու Ազնավուրի հուշանվերներ՝ նրա որդի Միշա Ազնավուրի ստորագրությամբ:1000-ից ավելի երգերի հեղինակ Ազնավուրը նաև մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որտեղ զետեղված են նրա կյանքի փիլիսոփայությունն ու պատմությունները։
2018 թվականից սկսած Newmag-ը տարին 2 անգամ՝ Ազնավուրի ծննդյան ու մահվան օրերին, ներկայացնում է նրա գրքերը հայերեն։ Տոնավաճառի ընթացքում նվիրատվություն կատարած այցելուները ստացան նաև Newmag-ի հրատարակած գրքերից, որոնք ցուցադրված էին «Ազնավուր» հիմնադրամի տաղավարում:
Ազնավուրի մահվան տարելիցի օրը արդեն 3-րդ տարին անընդմեջ միջոցառում է կազմակերպում նաև Newmag հրատարակչությունը։ Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա 6-րդ գրքի՝ «La Bohème. Անցած օրերի» շնորհանդեսը, ինչպես նաև նրա ամենահայտնի ու սիրելի երգերից մեկի պրեմիերան՝ հայերեն ու նոր գործիքավորմամբ։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը