FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ապագայում հղիանալու և երեխա ունենալու համար սեքս պ

Ապագայում հղիանալու և երեխա ունենալու համար սեքս պետք չի լինի. կլինեն բազմացման լաբորատորիաներ

Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Հանք Գրեյլին պնդում է, որ ամերիկացիները որոշ ժամանակ անց դադարելու են զբաղվել սեքսով: Նա Ստենդֆորդի իրավաբանական դպրոցի իրավաբանական կենտրոնի և  կենսաբանական գիտությունների բաժնի տնօրենն է,  և վստահ է, որ ընդամենը 20-30 տարի անց, ամերիկացի նորածինների  մեծամասնության կյանքը սկվելու է  լաբորատորիաներում՝ ծնողների ԴՆԹ-ից ստեղծված էմբրիոնների ընտրությունից:
Այժմ էլ այս մեթոդն  արդեն գործում  է հիվանդությունների կանխարգելման եւ երբեմն սեռի ընտրության համար, սակայն պրոֆեսորը պնդում է,  որ այն կդառնա ավելի էժան եւ լայնորեն կիրառելի:  Ենթադրյալ ծնողները  սկսելու են էմբրիոնը ենթարկել սքրինինգային հետազոտությունների, պարզելու՝ առկա են գենետիկական հիվանդություններ, թե չէ: Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է կանխատեսել նաև ապագա երեխայի  արտաքինը՝ աչքերի գույնը, մաշկի ու մազերի երանգը: Գրիլիի կարծիքով այն ամենն ինչ նա պատմում է շատ մոտ է բնությանը:
«Սրանք դիզայներական երեխաներ չեն, կամ էլ սուպեր նորածիններ, սա պարզապես էմբրիոնի ընտրություն է: Դուք վերցնում եք 2 մարդ, և թե ինչպիսի երեխա արդյունքում կստանաք, կախված է այդ երկուսից»:  



Կարդացեք նաև. 



Արդեն կա այն մտավախությունը, որ իդեալական էմբրիոն ստեղծելու համար գիտնականները կկիրառեն  ԴՆԹ-ի խմբագրման մեթոդը, սակայն, ըստ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորի, դա այնքան էլ հավանական տարբերակ չէ:Նա կարծում է, որ մարդիկ, մասնավորապես  Սիլիկոնային հովտի բնակիչները, կանեն այս ամենը՝ իդեալական սաղմ ստանալու համար:
Այս ծրագրի բանալին  ֆինանսական միջոցների խնայումն է: Օրինակ, եթե իդեալական երեխա ստեղծելն  արժենա 10 հազար դոլար, ապա 100 այդպիսի  նորածին լույս աշխարհ բերելու համար անհրաժեշտ կլինի 1 միլիոն դոլար, մինչդեռ հիվանդ երեխաների խնամքի համար շատ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ:
Գրիլիի կարծիքով իր առաջարկը շատ իրատեսական  է, և այնպիսի մեծ  ու հարուստ երկրներն ինչպիսիք են Ամերիկան ու Չինաստանը կարող էին կիրառել այս փորձը: Նա փնտրում,  գտնում ու առաջարկում է տարբերակներ, որոնց շնորհիվ ապագա սերունդները պետք է լինեն ավելի առողջ, երկարակյաց ու խելացի:

QUARTZ

Տարածել