Մեջքդ ուղիղ, կյանքը հիասքանչ է. երբ տղաները տեսնում են կոր քայլվածքով աղջիկների
Ուղիղ մեջքը ազատության մետաֆորան է: Փողոցով քայլելիս աղջկան հաճոյախոսելու կամ ծանոթանալո փոխարեն ուզում ես մոտենալ ու ասել՝ «մեջքդ ուղիղ, խնդրում եմ»: Ուղիղ մեջքով ու ձիգ կեցվածքով դու բաց ես աշխարհի, արկածախնդրությունների ու սիրո առաջ:
Ծանոթներիցս մեկը երկար ժամանակ աթլետիկայով էր զբաղվում, իսկ ուղիղ մեջքն այդ սպորտաձևում առաջնահերթ խնդիր է: Սպորտին հրաժեշտ տալուն պես, հրաժեշտ տվեց նաև ուղիղ մեջին, ձիգ ու սլացիկ կեցվածքին, հետևաբար նաև իրեն բառի բուն իմաստով հետապնդողների բանակի կեսից ավելիին, ովքեր նրան հանգիստ չէին տալիս: Թվում էր, թե աթլետիկան պետք է ամբողջ կյանքի համար ուղղեր նրա մեջքը: Պարզվեց՝ այնքան էլ չէ:
Ընդհանրապես տղաներին գրավում են հենց սլացիկ ու ինքնավստահ քայլվածքով աղջիկները:
Գլուխը բարձր, հայացքն ուղիղ, մեջը ձիգ, կուրծքն առաջ. սա իդեալական կեցվածքն է: Փոխարենը տեսնում ենք ամառվա շոգին փողոցով քայլող տոնածառ, որի հասակի մասին անգամ մոտավոր պատկերացում չես կարող կազմել, քանի որ քայլում է այնպես, ինչպես նստում են ճապոնացի սամուրայները՝ ծալապատիկ:
Կյանքը հիասքանչ է: Տանը քայլում եք բալետի պարուհու պես, դռնից դուրս գալուն պես ամեն ինչ գրողի ծոցն է կորչում:
Աշխատեք ձեզ վրա: Սկզբում մի փոքր դժվար կլինի: Ուսերը կպահանջեն վերադառնալ հին դիրքին: Չենթարկվեք: Հետո կսկսի դուր գալ:
Պատկերացրեք, որ ես հետևում եմ ձեզ, ու ամեն վայրկյան, երբ կռանաք, պատրաստ եմ ամբողջ ուժով խփել ձեր մեջքին ու գոռալ՝ մեջդ ուղիղ: Մի ամիսց կսովորեք ձեր նոր կեցվածքին, երկու ամսից նոր սիրավեպ, մեկ տարի անց էլ կամուսանանաք: Հենց այդ ժամանակ ես կլքեմ Ձեզ: