FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ամառային արձակուրդները ամփոփեք գրքատոնով. BACK TO

Ամառային արձակուրդները ամփոփեք գրքատոնով. BACK TO SCHOOL-ն է մոտենում (թրեյլեր)

08/15/2024

newmag-y-n

Օգոստոսի 24-ին, 17:00, newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» համատեղ կներկայացնեն «Դեպի դպրոց» մանկական փառատոնը։

Արդեն 2-րդ անգամ՝ ուսումնական տարվան ընդառաջ, Երազ այգում ընթերցասեր երեխաները հնարավորություն են ստանում վայելել ամառայի գրքոտ օրը՝ առաջիններից ծանոթանալով նոր հրատարակություններին։ Այս փառատոնին «Երազ» մատենաշարը կներկայացնի երեք նոր գիրք ու մեկ երգ։ Գրական միջոցառումներին զուգահեռ տեղի կունենա երաժշտական ծրագիր՝ դասական ու էստրադային կատարումներով։ Փառատոնը բաց է բոլոր ընթերցասեր երեխաների առջև։

Մեկ տարի առաջ newmag-ն ազդարարեց նոր՝ մանկական մատենաշարի մասին։ Ուսումնական տարվա ավարտին ու սկզբին հրատարակչությունը երեխաների ու ծնողների համար գրաշուկա է բերում ժամանակակաից ու դասական գրական գործեր, որոնք գրագետ լեզվով են, գունեղ նկարազարդումներով, հատուկ տառատեսակով ու նախատեսված են կոնկրետ տարիքային խմբի համար։

«Երազ» մատենաշարն արդեն ունի 10 գիրք։ Օգոստոսի 24-ին BACK TO SCHOOL-ին գրքասերները հնարավորություն կունենան ներկա գտնվել ևս երեք նոր գրքի շնորհանդես։ Վերջապես կներկայացնենք Ջեֆ Քիննի Diary of a Wimpy Kid-ի երկրորդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները»։

«Ռոդրիկի սխրանքները» պատմում է, թե ինչպես է Գրեգը փորձում հաղթահարել միջնակարգ դպրոցի վտանգները, աղջիկների վրա տպավորություն գործել եւ խուսափել դպրոցական հանդեսներին մասնակցելուց: Բայց Գրեգի ամենակարևոր խնդիրն իր գաղտնիքը պաշտպանելն է:


Մյուս գիրքը խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի ստեղծագործություն է: «Էլեկտրոնիկի արկածներ» երաժշտաֆիլմի համանուն գիրքը։ Հանճարեղ գիտնականը ստեղծում է հումանոիդ ռոբոտ՝ Էլեկտրոնիկին։ Այն փախչում է իրեն ստեղծող պրոֆեսորից, հանդիպում իր «երկվորյակին»՝ մոսկվացի դպրոցական Սերգեյ Սիրոեժկինին:

Էլեկտրոնիկը դառնում է Սերգեյ Սիրոեժկինի ընկերն ու օգնականը, նրա փոխարեն գնում է դպրոց, սովորում դասերն ու կատարում հանձնարարությունները։ Էլեկտրոնիկի մասին իմանում է մաֆիան, որը որոշում է առեւանգել հումանոիդին։ Այդպես էլեկտրոնիկն ու Սերյոժան հայտնվում են բազմաթիվ զավեշտալի եւ վտանգավոր իրավիճակներում:

Եվգենի Վելտիստովը խորհրդային գրող ու սցենարիստ է: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Նրա «Էլեկտրոնիկի արկածները» գիտաֆանտաստիկ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1964-ին։ 1979-ին այն էկրանավորվել է՝ դառնալով երեքմասանոց ֆիլմ։ Հեռուստաֆիլմի սցենարը գրել է հենց գրքի հեղինակը եւ 1982-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

«Երազը» նաև հայաֆիկացրել է ֆիլմի հայտնի երգը՝ «Թևավոր ճոճանակը», որի պրեմիերան տեղի կունենա «Դեպի դպրոց» փառատոնին։ Երգը կատարելու են «Միհրան, Արփի ստուդիայի» սաները։

3-րդ նոր գիրքը Սեսիլիա Հեյկիլյանի «Վերջին ամրակետն» է։ Շվեդ գրաֆիկ դիզայներ է և մանկական պատկերագրքերիհեղինակիր գործերում սիրում է անդրադառնալ կենդանիներին և բնությունը։ Կլանիչ ու հիասքանչ այս պատկերագիրքըպատմում է մի վայրի կարոտի մասին, որտեղ նախկինում երբեք չեք եղել, անտառում տուն գտնելու, պապիկի ու թոռան սիրո մասին է:

Մանկական գրքի փառատոնին տեղի կունենա բացառիկ համերգ։ Բացման արարողությանը հանդես է գալու Սերգեյ Սմբատյանի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Բացի այդ,  գրքատոնի շրջանակում նվագախումբը կներկայացնի նաև «Սիմֆոնիկ ԴասA» կրթամշակութային ծրագիրը։ Նախագծի նպատակն է դպրոցականների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք դասական երաժշտության հանդեպ` նրանց հնարավորինս մերձեցնելով դասական բարձրարժեք երաժշտարվեստին։ Ավելի ակտիվ մասնակիցներին սպասվում է անակնկալներ։

Օգոստոսի 24-ին «Երազ» այգում միաժամանակ 3 տարբեր զոնաներում տեղի կունենան տարբեր իրադարձություններ։ Օրվա հյուրերին կդիմավորեն այգու սիրելի հերոսները ու կուղեկցեն դեպի Կանաչ գոտի, որտեղ փառատոնի գլխավոր գործընկեր «Դոբրի հյութերը» կդիմավորի իր հյուրընկալ տաղավարում։ Զարգացնող ու զվարճալի խաղերից բացի, հյութերի հյուրասիրություն հատուկ գրքասերների համար։

Փառատոնի հատուկ հյուրերը լինելու են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաները, ովքեր հանդես կգան նաև երաժշտական կատարումներով։ Նրանց համար հրատարակչությունը պատրաստել է անակնկալ։

«Երազ» մատենաշարի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն մինչև 40% զեղչով։ «Դեպի դպրոց» մանկական փառատոնի համակազմակերպիչը «Երազ փրոջեքթսն» է գլխավոր հովանավորը ՎՏԲ Հայաստան բանկը, գլխավոր գործընկերը՝ «Դոբրի հյութերը»։

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԿԱՐԳ 

17:00 Փառատոնի մեկնարկ
«Երազ» այգու հերոսներն ու Միեղջյուրը կդիմավորեն երեխաներին

17:30 Մանկական դասական 
Սիմֆոնիկ ԴասA

18:00 Փառատոնի բացում
Պաշտոնական ելույթներ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

18: 50 Գրքի շնորհանդես 
«Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները»

19: 05 Համերգ 
Արցախի մանկական երգչախումբ

19: 15 Գրքի շնորհանդես 
«Վերջին ամրակետը»

19: 30 Համերգ
«Օրրան» երգչախումբ

19: 40 Գրքի շնորհանդես 
«Էլեկտրոնիկի արկածները» 

19: 55 ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ 
«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի հայտնի երգի հայերեն տարբերակ 

20:10 Համերգ
«Միհրան, Արփի ստուդիայի» սաներ

20: 30 Փառատոնի փակում 


Լոկացիա 1 / Green zone
«Դոբրի հյութեր» ընկերության տաղավարում զվարճալի և կրթական խաղեր և հյուրասիրություն

Լոկացիա 2 / Book zone
«Երազ» մատենաշարի գրքերի վաճառք։ Միայն այդ օրը բոլոր գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։

Լոկացիա 3 / Sponsor’s zone
Հովանավորների տաղավարներ

Տարածել