BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Դեպի դպրոց» գրքի փառատոնի մասին newmag-ը ներկայաց

«Դեպի դպրոց» գրքի փառատոնի մասին newmag-ը ներկայացրել է Armenpress-ի մամուլի սրահում (տեսանյութ, լուսանկարներ)

08/22/2024

newmag-y-n

newmag հրատարակչությունն ու «Երազ Փրոջեքթսը» շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, բոլորին հրավիրում են «Երազ այգի»՝ մասնակցելու է BACK TO SCHOOL մանկապատանեկան գրքի փառատոնin: Այդ օրը կներկայացվի միանգամից 3 նոր գիրք:

«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանի տեղեկացմամբ, բացի գրքերի շնորհանդեսներից, սպասվում է մշակութային հագեցած երեկո, որի ընթացքում հանդես են գալու տարբեր երաժշտական խմբեր. «Շատ ուրախ ենք, որ այս անգամ մեզ է միացել նաև սիմֆոնիկը և շատ հետաքրքիր ծրագիր է կազմել: Բացի դրանից կլինեն զարգացնող խաղեր: Երեկոյան 5-ից մինչև 6-ը տարբեր զարգացման խաղեր են լինելու»:

Փառատոնի կազմակերպիչները խոստանում են նաև բազում անակնկալներ: Միջոցառմանը «Օրրան» բարեգործական կազմակերպության սաները ներկայացնելու են 2 երգ, ելույթով հանդես կգան Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Երգի թատրոնի սաները։

«Երազ» մատենաշարի ղեկավարն ընդգծեց, որ մանկական գրականության հրատարակմանը շատ լուրջ են վերաբերվում, «Երազի» բոլոր գրքերն ունեն տարիքային հստակ խումբ ու հատուկ ընտրված տառատեսակ, որոնց շնորհիվ ընթերցանությունը կդառնա հաճելի. «Երբ որ երեխային հաստափոր գիրք ես տալիս 10 կամ նույնիսկ 11 տարեկանում, կարող է ընթարցանության նկատմամբ սերն իսպառ վերանա: Այնպես ենք արել, հաշվի առնելով միջազգային փորձը, որ ամեն տարիքային խումբ ունենա իրեն համապատասխան գիրքը»:

newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի խոսքով, BACK TO SCHOOL մանկապատանեկան գրքի փառատոնին newmag-ը «Երազ» մատենաշարով ներկայացնելու է 3 գիրք: Այս գրքերը տարբեր տարիքային շեմի երեխաների համար են՝ սկսած 3 տարեկանից մինչև պատանիներ. «Առաջինը 3-9 տարեկանների համար նախատեսված «Վերջին ամրակետը» շվեդական շատ գեղեցիկ պատկերագիրքն է՝ շատ գեղեցիկ կրթադաստիարակչական պատմությամբ: Այս գիրքը հրատարակության ենք պատրաստել մեր գործընկեր «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ:

Նրանց կրթության մասնագետները, որոնք շատ լավ ուսումնասիրում են միջազգային փորձը, newmag-ի հետ առաջարկում ենք այս հետաքրքիր գիրքը՝ ծնողների և երեխաների համար: newmag-ի և «Պարադիգմայի» գրքերն ինչո՞վ են առանձնահատուկ, որ ծնողների համար ունեն հատուկ ուղեցույց-ներդիր, և այդ ներդիրների միջոցով ծնողները կարող են երեխաների հետ ընթարցել գիրքը և զարգացնել երեխայի ֆունկցիոնալ գրագիտությունը, այսինքն՝ երեխան գիրքը թերթելիս, ընթերցելիս ու պատկերների նայելիս ծնողի հետ և՛ հաղորդակցվում է, և՛ ծնողը կարող է երեխայի հետ զբաղվել՝ նրան սովորեցնելով տարբեր հմտություններ. հաշվելուց, մաթեմատիկայից մինչև գույները սովորելը: Շատ սիրուն պատմությոն երկու արջերի մասին, որ գնում են աշխարհի վերջում գտնվող ամենագողտրիկ անտառը փնտրելու»,-ասաց Անի Հակոբյանը:


Մյուս նոր գիրքը ամերիկյան բեսթսելլեր, Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագրի» երկրորդ հատորն է: Այս դեպքում «Ռոդրիկի սխրանքները» գիրքը պատմում է նոր արկածներ, զարգացնում է նոր հմտություններ, նոր զավեշտակլի պատմությունների մեջ է ընկնում և հաղթահարում դրանք: Շատ լավ նվեր՝ նոր ուսումնական տարվա առթիվ:

Մյուս գիրքը հրատարակչության համար շա˜տ-շա˜տ սպասված «Էլեկտրոնիկի արկածները» գիրքն է, որի վրա աշխատել են շուրջ մեկ տարի: Եռամասանոց ֆիլմը շատերի ծնողների, շատերի պատանեկության ամենասիրելի ֆիլմերից է: Հերոսներն այս անգամ հայտնվել են գրքում: Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկի արկածները» առաջին անգամ հրատարակվում է հայերեն:

Փառատոնի օրը, «Երազ այգում» տեղի է ունենալու «Էլեկտրոնիկի արկածները» երաժշտաֆիլմի սիրված ու հայտնի՝ «Թևավոր ճոճանակը» երգի հայերեն տարբերակի պրեմիերան: Երգը կատարելու են Mihran Arpi Studio-ի սաները:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարկետինգի և հաղորդակցության ղեկավար Լիլիթ Հարությունյանը համարում է, որ միջդիսցիպլինար գործակցություն է ստացվել, միավորվել են արվեստի երկու ճյուղեր՝ գրականությունը և երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետի երաժիշտները փառատոնին ներկայացնելու են լավագույն ու սիրված մուլտերի՝ դասական հնչողությամբ կատարումները: Լինելու են ամենասիրված մուլտերից «Մոխրոտիկի», «Պույ պույ մկնիկի», «Կոկորդիլոս Գենայի», «Թմի և Ջերիի» մասին մուլտերի երաժշտությունները.

«Թեև սիմֆոնիկի համերգները 6 տարեկանից սկսած են, բայց սա բացառիկ հնարավորություն է լինելու, որպեսզի ավելի փոքր տարիքի երեխաները ևս կարողանան գալ և վայելել իրենց սիրված մուլտերի երաժշտությունները: Սա շատ հետաքրքիր գործակցության սկիզբ կարող է դառնալ newmag-ի հետ, որովհետև մեր լավագույն գործընկերների հետ բավականին երկարաժամկետ ենք պլանավորում գործակցությունները և հենց այս պրիզմայով ենք դիտարկում: Հույս ունենք, որ newmag-ի հետ կշարունակենք գործակցությունը և հանդես կգանք ավելի մեծ նախաձեռնություններով։ Գրքատոնի շրջանակում նվագախումբը կներկայացնի նաև «Սիմֆոնիկ Դաս A» կրթամշակութային ծրագիրը»։

«Սիմֆոնիկ Դաս A» կրթամշակութային ծրագրի ընթացքում նվագախումբը պատրաստել է նաև անակնկալներ՝ ամենաակտիվ մասնակիցների համար։ Փառատոնին կներկացվի նաև սիմֆոնիկ դասակրթական ծրագիր, որի միջոցով երեխաներին ինտերակտիվ խաղերով, մրցանակներով ու նվերներով ներկայացվելու է դասական երաժշտությունը և դրա վերաբերյալ ամենահետաքրքիր տեղեկությունները:

Փառատոնի կազմակերպիչները հորդորում են շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ից լինել «Երազ այգում»՝ վայելելու գեղեցիկ գրքային ու երաժշտական տոնը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Տարածել