BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քանի՞ անգամ են սպանել ԻՊ պարագլուխ ալ-Բաղդադիին

Քանի՞ անգամ են սպանել ԻՊ պարագլուխ ալ-Բաղդադիին

Իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը պնդում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների պարագլուխ, ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել է:
Սա արդեն առնվազն 7-րդ դեպքն է, երբ հայտարարվում է մոլորակի գլխավոր ահաբեկչի սպանության մասին:
Առաջին լուրը՝ 2014-ի նոյեմբերին էր:
Երկրորդը՝ 2015-ի փետրվարին, երբ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնեց Իրաքում ամերիկյան օդուժի հարվածների շնորհիվ ալ-Բաղդադիի սպանության մասին: Ավիահարվածից սպանվել էին տասնյակ ահաբեկիչներ:
Նույն տարվա մարտին ալ-Բաղդադիին «սպանեցին» 3-րդ անգամ: Այս անգամ պարզվեց, որ Իրաքի և Սիրիայի սահմանային հատվածում իրաքյան ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների ավտոշարասյունը: Խալիֆը զոհերի թվում էր: Ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցները պարզել էին, որ Բաղդադին իրականում վիրավորվել էր: Guardian-ի տեղեկություններով ինքնակոչ խալիֆը ծանր վնասվածքներ էր ստացել և հեռացել էր Թուրքիա, որտեղ բուժվելուց հետո մեկնել էր Լիբիա:



Կարդացեք նաև.



Հաջորդ տեղեկությունը՝ չորրորդը. 2016-ի հունիսին միջազգային լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ամերիկյան կոլաիցիայի ավիահարձակումների շնորհիվ սիրիական Ռաքքայում ալ-Բաղդադին ի վերջո ոչնչացվել է:
Ոչնչացված ահաբեկչին 4 ամիս անց թունավորում են: Լրատվամիջոցներն արդեն 5-րդ անգամ են հայտարարում՝ ալ-Բաղդադիին ու ևս երկու բարձրաստիճան ահաբեկչի թունավորել են:
Բաղդադիի 6-րդ սպանության մասին ազդարարեցին սիրիական լրատվամիջոցները, արդեն այս տարվա հունիսին: Մեկ շաբաթ անց, ՌԴ պաշտպանության նախարարը Վլադիմիր Պուտինին զեկուցեց, որ ռուսական հարվածների շնորհիվ մայիսի 29-ին ոչնչացված մի քանի հարյուր ահաբեկիչների թվում, ամենայն հավանականությամբ, եղել է նաև ալ-Բաղդադին:
Իրանական լրատվամիջոցները տարածած լուրը կրկին հղում է անում ռուսական վերջին ավիահարվածներին:
Եթե ալ-Բաղդադին ողջ է, նրան, հավանաբար, կսպանեն ևս մեկ, վերջին անգամ:
 

Տարածել