FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչ է կատարվում Բալկաններում և ով է մեղավոր նոր ճգ

Ինչ է կատարվում Բալկաններում և ով է մեղավոր նոր ճգնաժամի առաջացման համար

Եվրամիությունը Արևմտյան Բալկանների երկրների ընտանիքից Խորվաթիային խոստացավ 2003-ին ընդգրկել միության մեջ: Հիմա մնացած երկրների մուտքը ԵՄ քիչ հավանական է,  քան նախկինում էր: Ճգնաժամի առաջացման հարցում մեղադրում են Ռուսաստանին, Թուրքիային և Չինաստանին: Բրյուսելի կարծիքով, այդ երկրների կործանարարար ազդեցությունը խոչընդոտում է, որ այդ երկրները  խաղաղ զարգանան և անդամակցեն ԵՄ-ին:


Մոսկովյան Carnegie կենտրոնի խմբագրի տեղակալ Մաքսիմ Սամորուկովը համարում է, որ ճիշտ չէ՝ Ռուսաստանի ազդեցությունը բալկանյան երկրների վրա գերագնահատելը: Ըստ Սամորուկովի՝ տարածաշրջանում ԵՄ դիրքորոշումն ավելի ուժեղ է: Սամոռուկովի կարծիքով, Բալկանների ճգնաժամի հարցում ավելի շատ պետք է մեղադրել ԵՄ քաղաքականությանը: Այն, ըստ Սամոռուկովի՝ նպատակադրված է, ոչ թե բարեփոխումներ կատարել տարածաշրջանում, այլ սառեցնել այն, որպեսզի նոր կոնֆլիկտներ չառաջանան:


Բալկաններ և ճգնաժամ հասկացողությունը վաղուց արդեն հոմանիշներ են դարձել: Եվ հերթական վատթարացումը այս տարածաշրջանում ոչնչով չի կարող զարմանալի դառնալ: Բայց այն ինչ տեղի է ունենում Արեվմտյան Բալկաններում վերջին մի քանի շաբաթների ընթացքում առանձնանում է սովորական շրջանակի խնդիրներից, և նման է խորը ճգնաժամի: Ոչ թե երկու, այլ միանգամից վեց երկրներում, որոնք դեռ չեն անդամագրվել ԵՄ-ին իրավիճակը հասել է այն մակարդակի, որ  կարելի է ասել վերջնականապես դուրս է եկել վերահսկողությունից ու իր հետ կործանում է նաև մյուս երկրներին:


Ալբանիայի և Կոսովոյի առաջնորդները սպառնում են սկսել բանակցություններ միավորման համար, եթե ԵՄ-ն նրանց չառաջարկի անդամակցության հստակ հեռանկարներ: Սերբիայում երրորդ շաբաթն է ակցիաներ են սկսել Ալեքսանդր Վուչիչի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի դեմ, նաև  երկրում սահմանված միանձնյա իշխանության:


Բոսնյայի սերբերը  հանրապետական տոների օրերի համար հանրաքվեի  թրեյնինգներ են անցկացրել, իսկ հիմա  սպառնում են հանրաքվե անցկացնել՝ Բոսնիայից առանձնանալու համար: Դրա  համար իրենց առաջնորդ Միլոռադ Դոդիկը ընկել է ամերիկյան սանկցիաների տակ:


Սանկցիաներ են սպառնում  նաև Մակեդոնիային: Այստեղ չորս ամիս հետո  արտահերթ  ընտրություններ են: Հին  իշխանությունը նախկինի պես   թույլ չի տալիս ընդդիմությանը ձեւավորել նոր կառավարություն, որովհետեվ այնտեղ կանցնեն ալբանական կուսակցության ներկայացուցիչները` ստիպելով ստեղծել ալբանական ինքնավարություն:


Եվ ահա հայտնի դարձավ, որ Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը, որը գտնվում է  Սկոպյեյում: Մարդիկ խորհրդարանի  ընտրված խոսնակ, Ինտեգրման Դեմոկրատական միության առաջնորդ՝ էթնիկ ալբանացի Տալատ Խաֆերիի դեմ են դուրս եկել:


Ցուցարարների կարծիքով՝ ընտրություններն անօրինական են: Խորհրդարանի գրավման ժամանակ ծեծկռտուք է առաջացել ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները խորհրդարանի ներսում  հարձակվել են պատգամավորների վրա: Մի շարք  մարդիկ են տուժել, այդ թվում նաև Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զորան Զաևը: Ոստիկանները կիրառել են լուսախլացուցիչ նռնակներ, որպեսզի ցրեն ցուցարարներին ու ճանապարհ բացեն օրենսդիրների՝խորհրդարանից դուրս գալու համար:


Ալբանիայում ընտրությունների հարցում ևս ամեն ինչ չէ,  որ կարգին է ընթանում. մեկ ամսից քիչ ավելի ժամակ  է մնացել ընտրությունների անցկացմանը, իսկ ընդդիմությունը դեմ է, չի մասնակցելու այդ ընտրություններին: Եվ վերջապես Մոնտենեգրոյում ընդդիմության առաջնորդները դատական պրոցեսների մեջ են հայտնվել: Նրանց հանդեպ  մեղադրանքներ են հնչել` Ռուսաստանի աջակցությամբ պետական հեղաշրջում կատարելու մեջ:

Տարածել