[InterPress] Ռուսաստանն ասում է, որ Ասադը կմնա իշխանության
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ռուսական պետական «Sputnik » լրատվական գործակալության հետ զրույցում երկուշաբթի օրը հայտարարել է, որ « ոչ ոք չի բարձրացրել Սիրիայի նախագահի հրաժարականի հարցը» այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախարարական նիստերի ընթացքում: Բազմաթիվ արևմտյան երկրների և Միջին Արևելքում նրանց դաշնակիցների կողմից պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Ասադը կարողացել է ընդհանուր առմամբ ճնշել 2011 թ. զինյալների ու ջիհադիստների ապստամբությունը Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ:
ԱՄՆ-ը, Իսրայելը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան այն երկրների շարքում են, որոնք օժանդակել են Սիրիայի առաջնորդին տապալելու ջանքերին: Սակայն, պատերազմի սկսվելուց հետո, ծայրահեղ սունի իսլամական կազմակերպության՝ Իսլամական պետության առաջացումն ու սիրիական կառավարական ուժերի վերականգնումը զգալիորեն փոխեց ռազմական գործողություների դինամիկան և ըստ Վերշինինի, օտարերկրյա տերությունները գիտակցեցին, որ միայն Սիրիան ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:
«Կա ընկալում, որ այս երկիրը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ, ունի իր ճակատագիրը ընտրելու իրավունք, և այս երկրի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է նրանց ղեկավարը», – ասել է Վերշինինը: «Ուստի ես կասեի, որ մենք արդեն հաղթահարել ենք այդ խնդիրը, և դա շատ լավ է»:
Կարդացեք նաև.
Ամերիկան հետ կանգնեց. Ասադին տապալելն այլևս նպատակ չէ
[ Արեվելյան խոհանոց ] Ինչո՞ւ էր Բաշար Ասադը իր հոր Պլան Բ-ն
«Վախ. Թրամփը Սպիտակ տանը». Սենսացիոն նոր գրքի անհավանական մանրամասները
ԱՄՆ-ը և Ռուսաստանը մեղադրում էին միմյանց Սիրիայի պատերազմի երկարաձգման և տարածաշրջանում հետագա անկայունության հաստատման մեջ: Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի եկավ իշխանության: Կենտրոնական հետախուզական վարչության օգնությունը Սիրիայի ընդդիմությանը դադարեց: Հանրապետական առաջնորդը պաշտոնապես դադարեցրեց նաև ապստամբ զինյալների աջակցությունը, ում նախկինում կապում էին Ալ Քայիդայի հետ: Նա նույնիսկ հնարավոր համարեց Սիրիայում Ռուսաստանի հետ դաշինքը, և վարչակազմի ղեկավարները դադարեցրեցին հետապնդել «Ասադը պետք է հեռանա» քաղաքականությունը :
Սիրիայի Իդլիբի շրջանում քիմիական զենքի հարձակման մասին զեկույցից հետո, 2017 թ. ապրիլին Թրամփը չկոշտացրեց իր դիրքորոշումը Ասադի նկատմամբ: ԱՄՆ-ն արձագանքեց ռազմական գործողություններով և կրկնեց դրանք այս տարվա ապրիլին այս անգամ մեկ այլ շրջանում թունավոր գազի հարձակման մեղադրանքներից հետո: Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ի պաշտոնյաները իրենց կոշտ դիրքորոշումն են հայտնում Ասադի ղեկավարության դեմ և սպառնում գործողություններ ձեռնարկել ի պատասխան քիմիական զենքի կիրառման, սակայն բացահայտ չեն պահանջում Ասադի հեռացումը:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում