FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ֆրանսիան նշում է ազգային տոնը․ 10 ուշագրավ փաստ Բա

Ֆրանսիան նշում է ազգային տոնը․ 10 ուշագրավ փաստ Բաստիլի մասին


  1. Չնայած ամբողջ աշխարհը հուլիսի 14-ը անվանում է Բաստիլի գրավման օր, ֆրանսիացիները այն պարզապես անվանում են Ազգային տոն, բերդը նախընտրում են չհիշատակել:

  2. Բաստիլը ի սկբազնե /1370 թ./ կառուցվել էր որպես Փարիզի արևելյան դարպաս: Սա ամրոց էր, որը պաշտպանում էր քաղաքը 100-ամյա պատերազմի ժամանակ:

  3. 1420 թվականին բերդը գրավել են անգլիացիները՝ օկուպացնելով ամբողջ Փարիզը:

  4. 16-րդ դարում այն ծառայել է որպես պետական գանձարան:

  5. Այս կառույցը բանտի է վերածել կարդինալ Ռիշելյեն:

  6. 1717 թվականին Բաստիլում բանտարկեցին մի գրողի՝ Ֆրանսուա-Մարի Արուե անունով: Սա ճակատագրական եղավ ոչ թե գրողի, այլ բանտի համար: Երիտասարդը սկսեց գրքեր գրել, և երբ բանտից դուրս եկավ, վերցրեց կեղծանուն, որն այսօր ասոցացվում է ֆրանսիական ամբողջ հեղափոխության հետ: Դա Վոլտերն էր:

  7. Բանտը՝ որպես միապետության խորհրդանիշ, հիմնահատակ քանդել են հեղափոխությունից մեկ տարի անց՝ 1790 թվականին: Բաստիլը ոչնչացնելուց հետո հեղափոխականները բերդի վայրում տեղադրել էին գիլիոտին  հեղափոխության թշնամիներին գլխատելու համար:

  8. Բաստիլի գլխավոր դռան բանալին ֆրանսիացիները նվիրել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին:

  9. 1813-1846 թվականներին Բաստիլի վայրում տեղադրել էին հսկա փղի բրոնզեձույլ արձան: Սա Նապոլեոնի գաղափարն էր:

  10. Բաստիլի բերդի վայրում այսօր գտնվում է 10 փողոցի հատման կետ դարձած Բաստիլի հրապարակը:

Տարածել