Գեղեցկությունը մարզում է պահանջում. ՖՈՏՈՇԱՐՔ
Գեղեցիկ ու սլացիկ կազմվածքի չափանիշները փոխվում են ամեն տասնամյակ: Գեր ու փարթամ մարմինը գեղեցիկ էր համարվում անտիկ շրջանում: Վերածննդի դարածրջանը փորձեց վերակենդանացնել այդ շրջանի ճաշակները: Միջնադարում գեղեցիկն արդեն ոչ թե փարթամն էր, այլ մկանոտը:
Ժամանակի ընթացքում կանացի գեղեցկության մասին պատկերացումները սկսեցին սահմանափակվել պարզապես նիհար մարմին ունենալով: Ընդունվեց 90.60.90 «իդեալական» կազմվածքի չափանիշը: Դա տևեց այնքան, մինչև գրանցվեց առաջին մահը: 2006թ. նոյեմբերի 15-ին Քրիստիան Դիորի մուսա Աննա Կարոլինա Ռեստոնը 21 տարեկանում մահացավ անորեկսիայից` թերսնման կամ ընդհանրապես չսնվելու հետևանքով: Նույն հիվանդությունից հենց հաջոդ տարի մահացավ հայտնի մոդել Մայարա Գալվանո Վիեյրան: Այդ տարիներից սկսած 90.60.90 չափանիշն աստիճանաբար սկսեց զիջել իր դիրքերը: Թեև նիհար և սլացիկ կազմվածքն այսօր էլ դեռ թրենդի մեջ է, իհարկե առանց ծայրահեղությունների:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան