BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Becoming» գիրքը Միշել Օբամայի կայացման պատմությու

«Becoming» գիրքը Միշել Օբամայի կայացման պատմությունն է (տեսանյութ)

newmag-y-n

Հաջողությունը կախարդանք չէ: Միշել Օբաման բացահայտում է անհնարինը հնարավոր դարձնելու երեք կանոն՝ աշխատանքային էթիկա, հավատ և ինքնավստահություն: Միշտ կլինի մեկը, որ կասի՝ դու չես կարող: Հասարակությունն էլ կասի՝ չես կարող: Բայց ամենակարևորը՝  ներքին ձայնն է:

Ինչպե՞ս հեռու մնալ մարդկանցից, որոնք իրենց պահանջներով խցկվում են ձեր կյանք ու որոշում, թե ով եք դուք: Եվ վերջապես, ինչպե՞ս է փոխվում ձեր կյանքը, երբ ազատվում եք նրանցից: Միշել Օբաման բերում է սեփական օրինակը:

«Becoming. Իմ պատմությունը» գրքի գլխավոր ուղերձն է` կայացումը չի ավարտվում: Չկա մի կետ, որին կարող եք հասնել ու ասել վերջ, ես դա արեցի: Եթե մտածում եք, որ կգա մի օր ու կդադարեք սովորել, ուրեմն շատ տխուր է, որովհետև էլ ոչինիչ իմաստ չի ունենա:

«Becoming. Իմ պատմությունը» հիասթափությունից հաղթանակ տանող ճանապարհի մասին է: Այն պատմություն է չվախենալու, վախենալու դեպքում էլ` չամաչելու մասին: Սա Միշել Օբամայի կայացման պատմությունն է, որտեղ բոլորն իրենց ծանոթ իրավիճակ ու հոգեվիճակ կգտնեն:

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

3400 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: