Becoming. Netflix-ը նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ Միշել Օբամայի մասին
«Becoming» ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի ինքնակենսագրական համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմը ներկայացնում է Միշել Օբամայի կյանքի պատմությունը և փորձը, որը նա ստացել է 2018 թվականին, երբ իր «Becoming» գրքով շրջագայում էր աշխարհի 34 քաղաքներում, հանդիպում մարդկանց ու նրանց հետ ծավալուն զրույցներ ունենում։
«Այն ամիսները, որոնք ես անցկացրել եմ հանդիպումների և զրույցների մեջ, ինձ այն մտքին բերեցին, որ մեզ շատ բան է միավորում։ Մենք հավաքվում էինք և միմյանց պատմում մեր պատմությունների, վերապրումների և երազանքների մասին։ Մենք մտածում էինք անցյալի մասին և պատկերացնում էինք լավագույն ապագան։ Ես փայփայում եմ այդ հիշողությունները և զրուցակիցներիս հետ ունեցած կապը ավելին, քան երբևէ», - գրել է Միշել Օբաման:
«Becoming»-ը անձնական մանրամասներ է ներկայացում Միշել Օբամայի մասին, երբ մեծ փոփոխություններ էին ոչ միայն իր կյանքում, այլև ԱՄՆ-ում։ Դա այն ժամանակ էր, երբ նա և իր ամուսինը հրաշալի տարիներ էին անցկացնում Սպիտակ տանը։
Ֆիլմի ռեժիսորը Նադյա Հալգրենն է։ 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի գրքի շրջագայության մասին է, իսկ մնացած 50 տոկոսում ներառված են շրջագայության ժամանակ կուլիսների հետևում արված հարցազրույցները Միշել Օբամայի և նրա ընկերների հետ։ Թրեյլերում կարելի է տեսնել այն հատվածը, որտեղ Միշել Օբաման Ֆիլադելֆիայում քննարկում է իր կյանքը մի երիտասարդ աղջկա հետ, որը ցանկանում է կյանքում նոր ձեռքբերումների հասնել։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ, ֆիլմը ամիսներով գաղտնի էր պահվում։ Այն Netflix-ում կլինի մայիսի 6-ին։
Միշել Օբամա
3400 ֏
Նկարագրություն
Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: