BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անդրեյ Պյատախին. Բջջային կապի ապագան ինտերնետն է

Անդրեյ Պյատախին. Բջջային կապի ապագան ինտերնետն է

-Արդեն երկու տարի գլխավորում եք «Beeline»-ը: Հայաստան եկաք հարուստ փորձով, որը ձեռք եք բերել «Beeline»-ում` տարբեր երկրներում: Հենց սկզբից Դուք հայտարարում էիք, որ Հայաստանում ներդնելու եք ամենաակտուալ նորարարությունները: Ստացվե՞ց:
- Խոշոր փոփոխությունները ժամանակ են պահաջում: Հայաստանյան «Beeline»-ում 2000-ից ավելի մարդ է աշխատում, նրանց մի մասը 40 տարի այստեղ է: Փոփոխությունները պետք է նաև դյուրամարսելի լինեն հազարավոր հաճախորդների համար: Ահա ինչու մենք անդադար գնում ենք նորարարության ճանապարհով, բայց առանց կտրուկ քայլերի: Որդեգրել ենք նոր քաղաքականություն, որի կենտրոնում հաճախորդն է: Ես գիտակցաբար առաջ եմ տանում այն կարևոր գաղափարը, որ աշխատավարձը վճարում է ոչ թե ղեկավարը, այլ հաճախորդը: Հիշո՞ւմ եք, որ նախկինում մեր ընկերությունը զբաղեցնում էր մենաշնորհային դիրք, իսկ մենաշնորհը հաճախորդի մասին ոչ միշտ է մտածում: Այդ պատճառով փոխում ենք մոտեցում ները և արդյունքներն արդեն ակնհայտ են: Վերջին 2 տարում փոխվել է նաև մեր գովազդային դեմքը, դիզայնը: Չեմ պնդում, թե մենք ամենանորարարն ենք: Մենք պարզապես փոխվել ենք, դարձել ենք ավելի վառ, դինամիկ, ակտիվ, իրական… Այդ ամենը փոխում է մարդկանց վերաբերմունքը մեր հանդեպ, նրանք վստահում են մեզ: Ընդհանրապես վստահությունը վերականգնելն ավելի բարդ է, քան դրան արժանանալը: Մենք կարողանում ենք դա անել:
- Վերջին 10-ամյակում հեռահաղորդակցության շուկան դինամիկ զարգանում է, ծառայությունների տեսականին ավելանում է, գներն էլ նվազում են: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում համաշխարհային և տեղական շուկայում հիմա:
- Ամբողջ աշխարհում բջջային օպերատորների ջանքերը միտված են մեկ բանի՝ ինտերնետի հասանելիության բարձրացմանը: Մարդիկ փոխում են իրենց բջջային հեռախոսը, անցնում են սմարթֆոնի: Ինտերնետը դառնում է անհրաժեշտ ոչ միայն տանը կամ աշխատավայրում, այլ նաև փողոցում, մեքենայում: Սմարթֆոնով ծանոթանում ես նորություններին, շփվում ես սոցիալական կայքերում: Դա ամենաարդի թրենդն է: Ակնհայտ ավելանում է ինտերնետից օգտվող մարդկանց թիվը, ինտերնետի բովանդակությունը ծանրանում է: Մարդիկ ավելի շատ են HD որակով տեսահոլովակներ դիտում, մեծ չափով նկարներ են ներբեռնում սոցիալական կայքերում: Բաժանորդը դառնում է ավելի պահանջկոտ: Այդ թրենդը հասել է նաև Հայաստան: Մենք՝ որպես օպերատոր, պետք է անդադար զարգացնենք ցանցերը, ընդլայնենք մեր հնարավորությունները:

Տարածել