Ինչպե՞ս գեր մնալ , բայց նիհար երևալ․ ահա պատասխանը
Բլոգեր Միլի Սմիթը ցուցադրել է, թե ինչպես լուանկարվել, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ նիհար եք։ Աղջկա խոսքով, դրա համար պետք չէ իրականում նիհարել։ Նա իր Ինստագրամի էջը գրեթե ամբողջությամբ լցրել է նմանատիպ նկարներով, որտեղ ցույց է տալիս, թե ինչ դիրք պետք է ընդունել, որպեսզի նիհար երևաս։ Նկարներում հենց ինքն է՝ նույն օրը, նույն պահին։ Նկարների նկարագրության մեջ աղջիկը խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է հաջողակ դիրք կամ ճիշտ լոսավորություն ընտրել։ Նա կարծում է, որ գրեթե բոլոր գեր մարդիկ կարող են գրավիչ թվալ, գլխավորը, ընդունել այնպիսի դիրք, որպեսզի մաշկի ցելյուլիտը ձգվի։ Աղջիկը նաև խորհուրդ է տալիս սիրել սեփական մարմին ինչպիսին որ այն կա և չհետևել համացանցի հրապարակումներին, որտեղ բոլորը փորձում են կատարյալ երևալ։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)