Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Սովորեք չհիվանդանալ. իմացեք հիվանդանալու պատճառներ

Սովորեք չհիվանդանալ. իմացեք հիվանդանալու պատճառները

Ցուրտ օրերի հետ վերադառնում են գրիպն ու հարբուխը, մրսածությունը: Թվում է, թե արդեն անգիր գիտենք` ինչ պետք է անել չհիվանդանալու համար. տաք հագնվել, շատ թեյ խմել ` կիտրոնով: Գիտենք, բայց հիանդանում ենք` բարձր ջերմություն, թուլություն, հազ եւ դժվարացած շնչառություն: Ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել, եթե մենք հասկանանք ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:

ՍԹՐԵՍ


Վիճակագրությունը ցույց է տվել, որ ժամանակավոր անաշխատունակության ամենաշատ թերթիկները գործատուները ստանում են երկուշաբթի օրերին, ամենաքիչը` ուրբաթ: Դա բացատրվում է սթրեսով, որ ապրում են մարդիկ` առաջիկա ծանր աշխատանքային շաբաթվա առիթով եւ այն դրական էմոցիաներով, որ ունենում են հանգստյան օրերից առաջ: Երկուշաբթիների կրկնվող սթրեսն, ի վերջո, հիվանդանալու պատճառ է դառնում:

ՆԵՐՔԻՆ ԲՈՂՈՔ


Երբ աշխատանքը հոգնեցրել է, եւ այլեւս անհնար է թվում առավոտյան դժկամորեն գործատեղ հասնել, բայց արձակուրդին դեռ շատ ժամանակ կա, միակ ելքը ենթագիտակցորեն օդորակիչի տակ կանգնելն է, միջանցիկ քամով զովանալը եւ….հիվանդանալը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ


Ցանկալի է, որ շրջապատի մարդիկ հետաքրքրվեն մեր վիճակով, նարինջ ու թուրինջ առաջարկեն, չուշացնեն Կոլդրեքսի հերթական բաժակը: Դա բոլորին է հաճելի, բայց ոչ այլ ինչ է, քան պատրանք ու շահարկման ճանապարհ:

ՈՒԺԵՂ ՑՈՒՐՏ


Սա այն ցուրտն է, որից դողում են բոլոր բջիջները` առանձին-առանձին, եւ միակ ցանկությունն այդ ժամանակ, որ ունենում ենք, անհապաղ տաքանալն է:

ԹԵԹԵՎ ՑՈՒՐՏ


Վառ օրինակ` աննկատ միջանցիկ քամի կամ դավաճան օդորակիչ, որ դանդաղ, բայց կայուն խլում են առողջությունը: Սա ամենավտանգավոր ցուրտն է:

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ



  1. Աշխատավայրում սթրեսի դեմ կարելի է պայքարել կամ վերաբերմունքի փոփոխությամբ, ամեն ինչ սրտին մոտ չընդունելով, կամ պարզապես փոխելով այն:

  2. Ներքին բողոքի դեպքում կարելի է հիմնավորումներ եւ մոտիվացիաներ գտնել` աշխատանքի գնալու համար, կամ, ինչպես նախորդ տարբերակում, փոխել աշխատանքը, զբաղվել ավելի հաճելի գործով: Եթե պարզապես ձանձրույթ է միօրինակությունից, կօգնի մի քանի օրով արձակուրդը` ճամփորդություն, հաճելի եւ հետաքրքիր մարդիկ, թարմ զգացողություններ:

  3. Անուշադրության կենտրոնից դուրս գալու եւ ավելորդ տանջանքներից խուսափելու համար արդյունավետ է երեկոն ընկերների հետ անցկացնելու տարբերակը: Դա քիչ ժամանակ ծախսելով սոցիալական շփման անհրաժեշտ չափաբաժինը ստանալու լավագույն ձեւերից է: Որքան հաճախ դուրս գանք մարդամեջ, այնքան քիչ «կցանկանանք» հիվանդանալ: Իսկ եթե հանկարծ սիրահարվենք, ամեն ինչ ավելի գունեղ կլինի:

  4. Ուժեղ ցրտին ավելի հեշտ է դիմակայել, որովհետեւ այն նկատելի է, «ազնվորեն» զգացնել է տալիս իրեն: Եվ երբ «զրնգում են» մեր ատամները, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում տաքանալու համար, կամ ել դիմանալու` կամային որոշում ենք ընդունում: Հենց սա է ուժեղ ցրտին դիմանալու գաղտնիքը:

  5. Թեթեւ ցուրտն, ասում են, նման է թույլ կրակի վրա դանդաղ եփվող գորտի: Սա ցրտի ամենաանվստահելի ու վտանգավոր տեսակն է, որին դիմակայելու համար պետք է գիտակցական մոտեցում ցուցաբերել, լավ ճանաչել սեփական օրգանիզմը , խուսափել անգամ թեթեւակի միջանցիկ քամուց, հագնվել տաք, լավ ծածկվել քնելուց: Պետք չէ հերոսություն անել` մտածելով, որ թեթեւակի քամին ոչինչ չի կարող անել: Պաշտպանվելով թեթեւ ցրտից` 50 տոկոս կրճատում ենք հիվանդանալու հավանականությունը:


ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ


Ավելի հեշտ է չհիվանդանալը, եթե պարբերաբար կատարենք մի քանի պարզ, բայց արդյունավետ գործողություն.

  1. Պահպանել հավասարակշռություն` ամեն առավոտ լոգանքի վերջում 5 րոպե սառը ցնցուղ ընդունելով: Սա կարող է հրաշքներ գործել:

  2. Հագնվել ճիշտ` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ռիսկային գոտիները` մեջքը, կուրծքը եւ կոկորդը:

  3. Քնել, հիշելով, որ կանոնավոր չքնելու դեպքում իջնում է իմունիտետն ու վատանում ինքնազգացողությունը:

  4. Խմել տաք ըմպելիք, կարեւոր չէ` թեյ, սուրճ, թե կոմպոտ: Կարեւորն այն է, որ օրգանիզմը կզգա իր նկատմամբ հոգատրությունը եւ կկարողանա կոնտրաստի միջոցով ճիշտ զգալ ցրտի աղբյուրը:

  5. Տաք ցնցուղ ընդունել` անկախ մրսելու զգացողությունից: Մեջքն ու կոկորդը տաք պահելը երբեք վնաս չի տալիս:


 

Տարածել