BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Փոքրիկ բարի գործեր, որ կարող եք անել հենց այսօր

Փոքրիկ բարի գործեր, որ կարող եք անել հենց այսօր

Ինչ-որ ﬔկի հանդեպ բարի արարքը բուﬔրանգի պես ձեզ է վերադառնում: Սրանք պարզապես դատարկ խոսքեր չեն: Հավանաբար հենց ձեր կյանքում էլ եղել են դեպքեր, երբ ինչ-որ բարի գործ անելուց հետո հանկարծ ճակատագրից նվեր եք ստացել:

ՊԱՀԵՔ ԴՈՒՌԸ, ԵՐԲ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ


Շատ պարզ ու հասարակ քաուաքավարaթյան կանոն, որի մասին, սակայն շատ շատերը մոռանում են շտապելիս: Մինչդեռ մարդը, ով գալիս էր ձեր հետևից, անպայման կգնահատի այն, որ դուք ﬕ վայրկյանով կանգ առաք և պահեցիք դուռը իր համար, այլ ոչ թե շրխկացրիք իր երեսին:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵՔ


Դասավորեք ձեր պահարանները և բոլոր իրերն ու հագուստները, որոնք արդեն տևական ժամանակ է չեք կրում կամ օգտագործում, ուղարկեք մանկատուն կամ անապահով ընտանիքների: Մի շարք հասարակական կազմակերպություններ զբաղվում են հագուստի և իրերի հավաքագրմամբ այդ նպատակով և ﬔծ սիրով կօգնեն ձեզ: Այդ իրերը գուցե ձեզ արդեն պետք չեն, սակայն կարող են ուրախություն բերել ﬔկ ուրիշի, ջերմացնել նրա հոգին ու մարﬕնը:

ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ ԹՈՂԵՔ ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ՍՐՃԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ


Բավական է՝ բացասական կարծիք ունենանք ինչ-որ բանի մասին, և ﬔնք աﬔն ինչ պատրաստ ենք անել այդ կարծիքը հայտնելու համար: Հերիք է՝ ﬔզ վատ սպասարկեն, վիրավորեն և այլն, այդ մասին ﬔնք հրապարակավ հայտարարում ենք սոց.ցանցերում, պատմում ենք բոլոր բարեկաﬓերին: Մինչդեռ եթե աﬔն ինչ հրաշալի է, ﬔնք կարծես չենք շտապում այդ մասին գոռալ ի լուր աշխարհի: Եթե ձեզ դուր է եկել որևէ սրճարան, խանութ կամ ցանկացած այլ հաստատություն, թողեք նրա մասին դրական արձագանք (feedback): Ձեր այդ քայլի շնորհիվ սրճարանում նոր այցելուներ կհայտնվեն, իսկ ձեր ընկերներն էլ շնորհակալ կլինեն ձեզ լավ խորհրդի համար:

ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵՔ


Եթե դուք քաջություն գտնեք ձեր ﬔջ և հաղթահարեք ծուլությունը, ապա այսպես դուք կարող եք փրկել ինչ-որ ﬔկի կյանքը: Հարկավոր է պարզապես ծանոթանալ արյան դոնոր լինելու համար անհրաժեշտ նախապայմաններին:

ԱՇԽԱՏԵՔ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ


Այո, սա հեշտ գործ չէ և դրանով զբաղվելու համար պետք է որոշակի բնավորության գծերով օժտված լինել: Սակայն առանց բարեկաﬓերի ﬓացած կամ նրանց կողﬕց անտեսված ծերունիների հետ անցկացրած այդ ﬕ քանի ժամը՝ զրույցը կամ ինչ-որ խաղը, նրանք շատ երկար կհիշեն և ձանձրալի ու ﬕանման օրերի շարքում դա կլինի ﬕ ամբողջ կարևոր իրադարձություն նրանց համար:

ՕԳՆԵՔ ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ


Եթե ձեր մուտքում նոր հարևաններ են հայտնվում, ապա նախևառաջ ողջունեք նրանց և հարցրեք՝ արդյոք կարող եք ինչ-որ բանով օգտակար լինել նրանց, հուշել ինչ-որ բան կամ տեղյակ պահել որոշակի հարցերի մասին: Այս պարզ գործողությունների շնորհիվ դուք նոր բարեկաﬓեր ձեռք կբերեք և կօգնեք նրանց ավելի հեշտությամբ հաղթահարել իրենց կյանքի այդ կարևոր իրադարձությունը:

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԶԻՋԵՔ ՁԵՐ ՀԵՐԹԸ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ


Եթե ձեր զամբյուղը լիքն է մթերքներով, իսկ ձեր հետևում կանգնած հաճախորդի ձեռքին ընդաﬔնը ﬕ շիշ ջուր է, ապա ինչո՞ւ չզիջել նրան ձեր հերթը, եթե շատ չեք շտապում: Նա հաճելիորեն կզարմանա և շնորհակալ կլինի, իսկ դուք շատ ավելի բարձր տրամադրությամբ կմոտենաք դրամարկղին նրանից հետո:
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՎԵՐ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՋԸ
Հարկ չկա սպասել տոների: Պարզապես նրա տրամադրությունը բարձրացնելու համար կարող եք նրան ուղարկել ﬕ փոքրիկ անակնկալ, գիրք կամ պարզապես բացիկ: Առանց առիթի ինչ-որ բան ստանալը ﬕ քանի անգամ ավելի ﬔծ ուրախություն կարող է պարգևել:

ԻՆՉ-ՈՐ ՀԱՄԵՂ ԲԱՆ ԲԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ


Աշխատավայրում լավ տրամադրություն ստեղծելու տարբերակներից ﬔկն էլ հենց ինչ-որ հաﬔղ բանով աշխատակիցների հետ կիսվելն է: Որքան անսպասելի լինի այդ հաﬔղ բանը, այնքան ավելի ﬔծ ակտիվություն կառաջանա աշխատավայրում:

ԱՌԱՋԱՐԿԵՔ ՁԵՐ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՎԱՅՐԸ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՅԻՆ


Քաղաքի կենտրոնում ﬔքենա կայանելն իսկական գլխացավանք է, և եթե դուք պատարստվում եք արդեն հեռանալ, ﬔքենային մոտենալիս ուշադրություն դարձրեք մոտակայքում կայանման տեղ փնտրող վարորդին: Ակնարկեք նրան, որ դուք հիմա դուրս եք գալիս և նա կարող է կայանել ﬔքենան այդ տեղում:

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՕԳՆԵՔ ԱՆՓՈՐՁ ՎԱՐՈՐԴԻՆ


Եթե դուք փորձառու վարորդ եք և տեսնում եք, որ ինչ-որ ﬔկը կանգնել է ճանապարհին՝ վթարային ազդանշանները ﬕացրած, կանգ առեք և օգնություն առաջարկեք:

ՀԵՐԹԻ ՄԵՋ ՄԱՆՐԱԴՐԱՄ ԱՌԱՋԱՐԿԵՔ, ԵԹԵ ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ԿԱ


Եթե դուք կանգնած եք հերթի ﬔջ, իսկ ձեր առջևում կանգնած մարդուն չի բավարարում ﬕ քանի կոպեկ վճարելու համար (թեկուզ և պարզապես մանր չկա), նրան մանրադրամ առաջարկեք: Պարզ է՝ նա այդ վճարելու համար (թեկուզ և պարզապես մանր չկա), նրան մանրադրամ առաջարկեք: Պարզ է՝ նա այդ գումարը ձեզ հետ չի վերադարձնի, բայց այդպես նա ստիպված չի լինի հրաժարվել իր գնուﬓերից ﬔկից և ձեզ էլ շնորհակալ կլինի: Բացի այդ ձեզ շնորհակալ կլինի ձեր հետևում կանգնած ամբողջ հերթը, քանի որ դուք օգնեցիք խուսափել ժամանակի ձգձգուﬕց:

ԶԻՋԵՔ ՆՍՏԱՏԵՂ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ, ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿԱՄ ՄԵՏՐՈՅԻ ՄԵՋ


Միայն ծերերին չէ, որ հարկավոր է զիջել: Եթե տեսնում եք, որ ձեզ մոտ կանգնած մարդու համար հեշտ չէ կանգնած երթևեկելը, որ նա շատ հոգնած է կամ ծանր պայուսակներ ունի, ապա զիջեք ձեր նստատեղը, եթե ինքներդ էլ այդ վիճակում չեք: Դա շատ ավելի լավ է, քան հայացքը պատուհանից դուրս ուղղելն ու ձևացնելը, թե նրան չեք տեսնaմ:

ԱՂԲԱՐԿՂԵՐԻ ՄՈՏ ՍՆՈՒՆԴՈՎ ՏՈՊՐԱԿՆԵՐ ԹՈՂԵՔ


Չորացած հացը կամ ուտելիքի ﬓացորդները, որոնք դեռ կարելի է և ուտել, դեն ﬕ նետեք, այլ դրեք առանձին տոպրակի ﬔջ և կախեք աղբատարի մոտ: Անտուն ինչ-որ ﬔկը երկար չի փորփրի աղբարկղը, այլ կվերցնի ձեր թողած տոպրակն ու մտքում շնորհակալ կլինի ձեզ:

ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԵՔ ԳՏԵԼ ՓՈՂՈՑՈՒՄ, ՓՈՐՁԵՔ ԳՏՆԵԼ ՆԱԵՎ ՏԻՐՈՋԸ


Մեր օրերում բոլորովին դժվար չէ սոց.ցանցերի ﬕջոցով գտնել ինչ-որ ﬔկին: Առավել ևս ﬔր երկրում. ձեր ծանոթների ﬔջ անպայման կգտնվի ինչ-որ ﬔկը, ում ծանոթների ﬔջ կլինի կորած իրի տերը: Դա հատկապես հեշտ է այն դեպքում, եթե դա դրամապանակ է կամ փաստաթուղթ, որտեղ նշված է մարդու անունը:

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՄԵԿԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ, ՈՐ`Մ Դ`Ք ՄԱՍՆԱԳԵՏ ԵՔ


Կիսվեք ձեր գիտելիքներով, նախ դա կամրապնդի ձեր իսկ փորձն ու գիտելիքները, և հետո՝ դուք կերջանկացնեք ինչ-որ ﬔկին՝ սովորեցնելով ﬕ բան, որ կհեշտացնի նրա կյանքը կամ աշխատանքը:

ՕԳՆԵՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ


Եթե տեսնում եք զբոսաշրջիկների, ովքեր փորձaմ են գտնել ինչ-որ ուղղություն, կամ փորձում են լուսանկարել իրենք իրենց, առաջարկեք ձեր օգնությունը: Չէ՞ որ երբ դուք եք ﬔկնում այլ երկիր, այնքան էլ հաճելի չէ, երբ ձեր բոլոր լուսանկարները լինում են սելֆիներ, իսկ գլխի հետևում՝ փոքրիկ ու ոչ հստակ երևացող տեսարժան վայրերը:

ՈՒՏԵԼԻՔ ՏԱՐԵՔ ԲԱԿՈՒՄ ԿԱՄ ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏԱՆՆ ԱՊՐՈՂ ՇԱՆ ՀԱՄԱՐ


Եթե տանը մսի ոսկորներ են ﬓացել, ապա ﬕ շտապեք դրանք դեն նետել, հավաքեք դրանք ձեռքի հետ և ուրախացրեք նաև ինչ-որ շնիկի:

ԵԹԵ ԱՅԳԻ ԿԱՄ ԲԱՆՋԱՐԱՆՈՑ ՈՒՆԵՔ, ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՀԱՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՄԹԵՐՔՈՎ


Եթե դուք կամ ձեր ծնողները այգի կամ բանջարանոց ունեն, իսկ այնտեղ ծիրանը ավելի շատ է աճել այս տարի կամ պարզապես յասամաններն են փարթամ ծաղկել, ապա ձեզնից ոչինչ չի գնա, եթե կիսվեք դրանցով ձեր ընկերների կամ հարևանների հետ:

ԿԻՍՎԵՔ ԶԵՂՉԵՐՈՎ


Եթե ձեզ մոտ ոչ խիստ անհրաժեշտ զեղչի քարտեր կան, իսկ ձեր ընկերներից ﬔկը պատրաստվում է նույն տեղից գնում կատարել, առաջարկեք նրան օգտվել դրանից: Հատկապես եթե դրանք ժամկետ ունեն, ավելի լավ է բարի գործ անել, քան պահել ﬕնչև վերջին օրը և դեն նետել:

Տարածել