FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ո՞վ է Թուրքմենստանի նորընտիր «Թուրքմենբաշին». արտա

Ո՞վ է Թուրքմենստանի նորընտիր «Թուրքմենբաշին». արտառոց փաստեր արտառոց նախագահի մասին

Ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով ընտրող` գրանցվածների 94 տոկոսը: Սրանք արտառոց թվեր են, որոնք արտացոլում են երկրում գործող քաղաքական համակարգի պատկերը: Ավելի վաղ Բերդիմուհամեդովը փոխել էր Սահմանադրությունը: Նախագահի լիազորությունների ժամկետը ավելացել էր. նախկին 5-ի փոխարեն դառնալով 7 տարի, վերացել էր թեկնածուների տարիքային սահմանափակման վերին շեմը:  
Այս երկրում նույն թեկնածուն կարող է առաջադրվել որքան կցանկանա: Այնպես որ 59-ամյա Բերդիմուհամեդովը դեռ երկար կմնա երկրի առաջնորդ: Նա ղեկավարում է Թուրքմենստանը արդեն 10 տարի, 2010 թվականից էլ սկսել է կրել Արկադաղ` «Ազգի պաշտպան» տիտղոսը: Բայց Բերդիմուհամեդովին Թուրքմենստանում համարում են բարեփոխիչ-դեմոկրատ, և սա ունի իր բացատրությունը:
Նրա նախագահության տարիներին երկրում ստեղծվեց երկրորդ, ապա նաև երրորդ կուսակցությունը: Նա վերադարձրեց ամիսների անվանումները: Նախկին նախագահ Սապարմուրատ Նիյազովը հունվարն անվանել էր իր տիտղոսի անունով` Թուրքմենբաշի, ապրիլը` մոր անունով` Գուրբանսոլտան, սեպտեմբերն էլ Ռուհնամե` ի պատիվ իր գրած գրքի: Այնպես, որ տարին սկսվում էր երկրի նախագահի անունը կրող ամսով, գարունը նույնացվում էր նախագահի մոր հետ, ուսումնական տարին էլ բացվում էր նախագահի գրած գրքով` Ռուհնամեի 1-ին առաջին զանգն էր: Ու սա պաշտոնապես:
Այս երկիրը գազի պաշարներով աշխարհում 4-րդն է: Այստեղ կոմունալ վճարներ հասկացություն չկա, գազը, հոսանքն ու ջուրը անվճար են, իսկ բենզինը մինչև 2013 թվականը ջրից էլ էժան էր` բառի բուն իմաստով, մեկ լիտր բենզինն արժեր մոտ 8 դրամ:  






Նոր նախագահը ատամնաբույժ է, ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում ու հայրենիքում 20 տարի աշխատել մասնագիտությամբ: Արդեն նախագահի պաշտոնում մի անգամ հիվանդանոցի բացման արարողությունից հետո նա որպես բժիշկ ցանկացավ մասնակցել  բարորակ ուռուցքի վիրահատությանը, ու մասնակցեց:
Նա գրում է գրքեր Թուրքմենստանի բուժիչ բույսերի մասին, թեյի վերաբերյալ իր հետազոտությունը դարձել է պաշտամունքի պարտադիր առարկա կառավարության բոլոր անդամների համար: Նա մասնակցում է մրցույթների: Մի անգամ ցանկացավ մասնակցել ավտոարշավի: Բնականաբար հաղթեց պրոֆեսիոնալ ավտոարշավորդներին: Նույնը եղավ նաև ձիարշավարանում: Նրան սիրում ու պաշտում են, նույնիսկ դիմում են խնդրանքով` վերականգնել կոմունալ վճարները, քանի որ կյանքը նրա օրոք այնքան երջանիկ է, որ ժողովուրդը ցանկանում է վճարել գազի դիմաց: Եվ վերջապես, Ազգի պաշտպան նախագահին հավատարմության երդում են տալիս տարբեր խմբեր, այդ թվում` երկրի հովիվները:
Նման պայմաններում արտահերթ ընտրություն անցկացնելու իմաստը, թվում է, չկար: Բայց նախագահն ունի մտահոգություններ: Նավթի գնանկումն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խթանում են տնտեսական լուրջ ճգնաժամը: Սպասվող ու անխուսափելի դժվարություններից առաջ, հնարավոր է, նախագահը ցանկացել է ամրապնդել իշխանությունը, որպեսզի ճգնաժամի և ընտրությունների ժամկետները չհամընկնեն: Անկախ պատճառներից ու հնարավոր ներքին լարվածությունից, Թուրքմենստանը երկիր է, որը սահմանակցում է Աֆղանստանի հետ, և միջազգային ահաբեկչական ներկայիս ակտիվության պայմաններում այստեղ որևէ ցնցում որևէ մեկին պետք չէ: Թուրքմենստանն ամուր պահում է աֆղանական սահմանը, և ոչ այնքան նավթն ու գազը, որքան հենց այս հանգամանքն է Աշխաբադին դարձնում կարևոր գործընկեր հարևան երկրների ու տարածաշրջանների համար:

Տարածել