FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Բեռլինալե – 2017] Ամփոփիչ. Անսպասելի հաղթող, ամեր

[Բեռլինալե – 2017] Ամփոփիչ. Անսպասելի հաղթող, ամերիկյան ծերացած հերոս և ռուս-վրացական ուտոպիա

Պոլ Վերհուվենի գլխավորած ժյուրին առանձնացրել է այս տարվա Արևելյան Եվրոպայի կարևորագույն փառատոնի ամենանկատելի և հետաքրքիր ֆիլմերը, սակայն հաղթող՝ 61 ամյա հունգարացի ռեժիսոր Էլդիկո Էնյեդիի թվով վեցերորդ՝ «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի ընտրությունը մեծ անակնկալ էր. ֆիլմի մասին ոչ ոք չէր խոսում, կինոմամուլն անգամ առանձնապես հետաքրքրված չէր, միջանցքներում և սրահներում ինքնակազմակերպվող սուրճի ու թեյի ընդմիջումների շուրջ ֆիլմի մասին ոչ ոք չէր խոսում։
Տարօրինակ, նատուրալիստիկ, դանդաղաշարժ ֆիլմը թողնում է ոչ միանշանակ զգացողություն. տպավորությունները հակասական են։ Ֆավորիտ Ակի Կաուրիսմյակին իր մեգավերադարձով արժանացավ լավագույն ռեժիսորի կոչմանը, լեհ Ագնեշկա Հոլանդը ստացավ Ալֆրեդ Բաուերի մրցանակը (կինոարվեստում նոր սահմաններ բացելու համար)։ Ռումինական «Անա, սեր իմ» մելոդրաման առանձնացավ մոնտաժային աշխատանքով, թեև, սա այս տարվա մրցութային ծրագրի ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն էր։
Չիլիական «Ֆանտաստիկ կինը» ստացավ լավագույն սցենարի Արծաթե արջը. տրանսգենդերային և համասեռամոլային պատմություները կինոփառատոնների ծրագրերում այնքան շատ են, որ այստեղ այլևս չկա հանդուրժողականության մոտիվ, ֆիլմն իսկապես ֆանտաստիկ է։
Լավագույն դերասանուհի ճանաչվեց կորեացի Կիմ Մին Խին՝ ֆրանսիական կինոժառանգության հետևորդ, փառատոնների ֆավորիտ Խոն Սան Սուի «Գիշերը լողափում միայնակ» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասան ընտրվեց «Լուսավոր գիշերների» Գեորգ Ֆրիդրիխը։ Նշանակությամբ երկրորդ գրան-պրին շնորհվեց Ալեն Գոմիսի «Ֆելիսիտե» աֆրիկյան սոց-մելոդրամային։
Բոլոր կինեմատոգրաֆիստներն երջանիկ էին, իսկ Կաուրիսմյակին, բնականաբար, հարբած. անգամ իր մրցանակի համար չբարձրացավ բեմ, միայն տեղումցվեր կացավ աթոռից. արջուկին ստիպված շնորհեցին դահլիճում, փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը հոգ տարավ այդ մասին։ Որոշները դիտարկեցին դա իբրև դժգոհության ժեստ, անհարգալից վերաբերմունք կամ արտ-խուլիգանություն։ Ռուս կինոքննադատները հիշատակեցին 1989 թվականը, երբ երիտասարդ Կաուրիսմյակին բեմում բացեց շամպայնի շիշը և խմեց հենց «կոկորդից». նման կերպ մրցանակ էր ստանում իր ֆիլմի դերասանի փոխարեն։



[Բեռլինալե – 2017] Քաղաքական, սեքսուալ ու դրամատիկ. 5 ֆիլմ Բեռլինի կինոփառատոնից պարտադիր դիտման համար





Իհարկե, քննադատները համաձայն չեն Վերհուվենի թիմի մի քանի ընտրության հետ, և խնդիրը միայն «Հույսի այն կողմի» մեջ չէ։ Օրինակ՝ «Ֆանտաստիկ կինն» իսկապես ուժեղագույն ֆիլմերից էր, սակայն այստեղ ավելի ճիշտ կլիներ առանձնացնել ոչ թե ֆիլմի սցենարը, այլ դեբյուտանտ-տրանսգենդեր Դանիելա Վեգայի խաղը, ով իր տղամարդկային ուսերի վրա տանում է ամբողջ ֆիլմը։ Իսկ Էնյեդիի Ոսկե Արջն ավելի շուտ նման է ոչ թե օբյեկտիվ ընտրության, այլ հարգանքի տուրքի. ռեժիսորը չէր նկարահանել ոչ մի ֆիլմ արդեն 18 տարի։
Փառատոնի վերջին փուլին անհրաժեշտ էր նոր թափ. օրը չորս ֆիլմ դիտող և կոֆեինի շնորհիվ դեռ քայլող կինոքննադատներին ուշքի բերեց Հյու Ջեքմենը։ «Լոգանն» ընդունվեց ջերմությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ երկար և բարակ խոսում էր ֆիլմի ռեժիսոր-սցենարիստ Ջեյմս Մենգոլդը, բացատրում նման ոչ ստանդարտ մոտեցումը, պատմում, թե ինչու է օգտագործել վեսթերնային մոտիվները (սաունդթրեքն արժանի է առանձին հիշատակման)։ Իր համար հետաքրքիր է ժանրային խաղը, միքսը, տարբեր տեսակի ֆիլմեր ստեղծելը, չի ցանկանում կրկնվել։ Իսկ Հյու Ջեքմանը բացատրում էր, որ ֆիլմն ընդհանրապես նման չէ նախորդ Իքս մարդկանց, ինչն էլ իր համար որպես դերասանի հանդիսացավ շատ ուժեղ մոտիվացիա։ Իհարկե, «Մռայլ ասպետի» հետ համեմատելը կլինի գերկոմպլիմենտար, բայց «Լոգանը» իսկապես ավելի շուտ մարդկային է, սենտիմենտալ և էմոցիոնալ, քան պարզապես էքշն-մուտանտային, նախատեսված չէ դեռահաս լսարանի համար (ռեյթինգը R է)։
Չնայած սուպերկանխատեսելի և պարզունակ դրամատուրգիային, ֆանատները կտեսնեն բացարձակ այլ, հասուն, ծերացած և հոգնած Վոլվերայնի։ Մեր տարածաշրջանից ներկայացված էր միայն մեկ ֆիլմ՝ «Պատանդները»։ Կոմերցիոն ռեժիսոր և Ռուսաստանում ավելի շուտ հայտնի իբրև «Միխալկովի փեսա» Ռեզո Գիգիենիշվիլին տեղափոխվել է ուրիշ ժանր. նրա ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ 1983 թվականին յոթ հոգուց բաղկացած ուղևորների խումբը գրավում է Թիֆլիսից Բաթումի թռչող Տու-134-ը. երիտասարդները ցանկանում են լքել Խորհրդային Միության տարածքը, իջեցնել ինքնաթիռը Թուրքիայում և այդտեղից փախչել Արևմուտք, սակայն պլանը ծախողվում է։ Նման պատմական ռադիկալ և ռոմանտիկ քայլն արդեն իսկ խոստումնալից սկիզբ է հետաքրքիր և ոչ պարզունակ սյուժեի համար։ Սակայն տեխնիկապես անթերի աշխատանքը չի թողնում հստակ եզրահանգման տարածք. կարծիքներն ամենատարբերն են։ Հավանաբար, ռեժիսորը պատրաստ էր նման արձագանքի. ասուլիսի ժամանակ նշել էր. «Ինչքան շատ էի լսում ողբերգության հետ անմիջական կապ ունեցող մարդկանց, այդքան ավելի շատ էի հասկանում, որ այստեղ ամեն մեկն ունի իր սեփական ճշմարտությունը։ Այստեղ անհնար և անտեղին է մեղադրանքը։ Պետք է փորձել վերլուծել և հասկանալ։»
Լեհ-ռուսական համատեղ արտադրության, բայց մեծ հաշվով վրացական ֆիլմը քննարկվել է, թեև չի արժանացել մյուս մրցող ֆիլմերի լեփ-լեցուն մամուլի հետ հանդիպումների ու ահեղ արձագանքին, ասուլիսի ներկաների գերակշռող մասը ռուսաստանաբնակ լրագրողներ էին։ Իսկ հայաստանյան կինոգործիչները գերմանական կինոփառատոնում առհասարակ բացակայում էին։ Մնում է հաղթող հունգարացի ռեժիսորի պես երազել կամ ֆին ֆավորիտի նման տրվել ալկո-մշակույթի ազդեցությանը, բայց կարևորը հույս ունենալ, որ կգա մի օր, երբ հայաստանաբնակ կինոշուկան նույնպես կմրցի Ոսկե Արջի համար։

Տարածել