FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Բեռլինալե - 2017] Թե ինչպես Ռիչարդ Գիրը կատաղությ

[Բեռլինալե - 2017] Թե ինչպես Ռիչարդ Գիրը կատաղությունից ընդհատեց մամուլի ասուլիսը

Ժամանակին Բոբ Դիլանին նվիրված «Ես այնտեղ չեմ» ֆիլմով աղմուկ բարձրացած Օրեն Մուվերմանն էկրանավորել է հոլանդացի Հերման Կոխի համաշխարհային բեսթսելեր «Ընթրիք» վեպը՝ Ռիչարդ Գիրի, Սթիվ Կուգանի և Լորա Լինիի մասնակցությամբ։

Խճճված թրիլեր-դրամայի գործողությունները կենտրոնանում են սուպերռեստորանի սեղանի շուրջ (ամրագրումն արվել էր երեք ամիս առաջ) և լարված ընտանեկան հարաբերությունները, բուդուարի մոտ գեղեցկացող կանայք և իրենց կողքին կանգնած ամուսինները վիզուալ հղում են Կուբրիկի «Լայն փակված աչքերի» վրա։ Բոլորից շատ աչքի էր ընկնում Լինիի դերասանական վարպետությունը, ինչի մասին նշեց լրագրողներից մեկը՝ անվանելով նրան իր ժամանակաշրջանի ուժեղագույն և լավագույն դերասանուհիներից։ Ինչից դերասանուհին համոստորեն ամաչում էր։
Սակայն մամուլի ասուլիսը կատարողական աշխատանքի, Մուվերմանի ոչ հստակ ռեժիսորական ձեռագրի և ոչ էլ գրքի ու ֆիլմի հավերժ նմանությունների մասին չէր: Ամեն ինչ կրկին թեքվում էր դեպի քաղաքականություն։
-Պարոն Գիր, եթե դուք գայիք ընթրիքի, որտեղ նաև հրավիրած կլիներ Դոնալդ Թրամփը...
-Ես չէի լինի այդ ընթրիքին, - ընդհատում է Գիրը։

Առհասարակ, դերասանը, կարծես, սպասում էր հարմար առիթի, որպեսզի խոսեր Միացյալ Նահանգների ամենահիվանդագին թեմայի շուրջ: Ասուլիսի կեսից «Ընթրիքը» մոռացվեց։
-Ինչ Թրամփը եկել է իշխանության՝ անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցանքների քանակն անհավատալիորեն աճել է։ Ամենասարսափելի բանն, ինչ նա արել է՝ եղել է փախստականի և ահաբեկչի միջև հավասարության նշան դնելը։ Նախկինում մենք ուզում էինք օգնել փախստականներին, այսօր մենք նրանցից վախենում ենք։ Մի՛ մոռացեք, որ մենք բոլորս էլ մարդ ենք և պետք է ապրենք միասին՝ սիրելով և հարգելով միմյանց։
Հիշելով Թրամփի պահվածքը՝ Գիրը վերջնականապես կորցրեց ֆիլմի մասին խոսելու ցանկությունը, և ասուլիսն ավարտվեց։

Տարածել