Կրթությունը որպես բիզնես առաջնահերթություն / Արտակ Ալեքսյանյանը՝ Beyond Podcast-ի հյուր
12/25/2024
Beyond Podcast-ի 2024-ի վերջին թողարկման հյուրերն են Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խորհրդական Արևիկ Անափիոսյանը: Քննարկման թեման՝ արդի համալսարանական կրթության առանձնահատկությունները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կարևորությունը, արհեստական բանականության դերը, ինչպես նաև կրթությունը որպես բիզնես առաջնահերթություն:
Ինչպես է որոշվում մարդու և համակարգերի միջև կարևորությունը, արդյոք փափուկ հմտություններն անհրաժեշտ են ինքնազարգացման ճանապարհին, ինչպես են փոխում ինքնակրթությունը և շարունակական կրթությունը մարդուն և ուր է տանում անգրագիտության մակարդակի աճը, կիմանաք՝ դիտելով այս Podcast-ը։
«Կրթությունը որպես բիզնես առաջնահերթություն» թեմայով Podcast-ի հյուրերն են Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսյանյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խորհրդական Արևիկ Անափիոսյանը։
Որոնք են հյուրերի առաջին մասնագիտությունը և որքանով է այն դեր խաղաել կարեիայի կյանքում. Արևիկ Անափիոսյանը դեռ մանկուց էր որոշել՝ որն է դառնալու իր առաքելոթւյունը. «Ես 4 տարեկանից զբաղվում էի սպորտային պարերով ու շատ հաճախ Հայաստանը ներկայացնում էինք տարբեր երկրներում, և երբ որևէ տեղ էի զբաղեցնում, Հայաստանի դրոշը մեծ հպարտությամբ էի բարձրացնում։
Ասում էի՝ ես դառնալու եմ Հայաստանի հանրապետության համար դեսպան, դրա համար սովորեցի Միջազգային հարաբերություններում, հետո սովորեցի քաղաքագիտություն։ Ապրելով մեր իրականությունում՝ զբաղվեցի կոնֆիլիկտաբանությունով։ Երբ դասավանդում էի, ուսաողների մեջ նկատեցի, որ չունեն քննական մտածողություն։ Սա հաշվի առնելով՝ սկսեցի ուսումնասիրել դրա պատճառները։ Գուցե դրա համար փորձեցի ուժերս կրթության ոլորտում»։
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսյանյանն առաջին մասնագիտությամբ պատմաբան է, և տարբեր փուլերում ու ոլորտներում զգացել է այդ մասնագիտության դրական կողմերը. «Առաջին մասնագիտությամբ պատմաբան եմ, այդ առարկան ու ուսուցչուհուն էի սիրում, դրա համար էլ ընտրեցի այդ մասնագիտությունը։
Հետո ուսանողության տարիներին հնարավորություն կար մտնել հեռուստատեսություն ու հեռուստակարիերա անել։ Այդ մասնագիտությունն օգնել է ինձ նաև, երբ ընդունվեցի Ամերիկյան համալսարան։ Լրագրողից տարիների ընթացքում դարձա մեդիամենեջեր, ամսագրային բիզնեսն էլ հիմա վերածվել է հրատարակչական բիզնեսի։
Հրատարակչությունն անսպասելի շրջադարձ էր իմ կյանքում, բայց պատմաբանի մասնագիտությունն ինձ այստեղ էլ է օգնել։ Երբ դու գիտես Հռոմի պատմությունը, կարող ես հասկանալ նաև ժամանակակից պատմությունը։ Պատմությունն ու աշխարհագրությունը շատ են օգնել ինձ, որ հասկանամ ինչ պատմել մարդկանց»։
Կրթությունը որպես բիզնես առաջնահերթություն. տարանջատե՞լ այս ոլորտները, թե՞ կարող են գործակցել. սա արդեն փոդքաստի հաջորդ թեման էր։ Արտակ Ալեքսանյանի խոսքով, սա էչ կարգախոս է ու ոչ էլ կորպորատիվ պատասխանատվության դրույթ. այն հստակ բանաձև ու քայլեր է պահանջում. «Կրթությունը բիզնեսում հարկավոր է միայն մի դեպքում, որ շատ գումար աշխատեն։ Ու ոչ միայն աշխատողը, այլև գործատուն»։
Ըստ հյուրերի, հաջորդ քայլն այս ուղղությամբ, ուսանողի արժեհամակարգի ձևովորումն է։ Դրա համար հարկավոր է մասնագիտական որակյալ կրթություն։ Անափիոսյանի խոսքով, միայն գիտելիքի միջոցով է հնարավոր կայացնել որոշումներ.
«Ակադեմիական կրթությունը աշխարհի ռիթիմին չի համապատասխանում, և դա այդպես է ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում։ Այն ծառայում է ինդուստրիալ համակարգին։ Կա տարբերակ, երբ դու քեյսերով ես կրթությունդ զարգացնում, ներկայացնում ես General Motors-ի կամ Toyota-ի օրինակը, ու դրանք փորձում ենք բերել կրթություն։ Բայց սա ոչ բոլոր տեղերում է կիրառելի։ Ակադեմիական կրթությունը հաճախ խուսափում է համագործակցել շուկայի հետ։ Մինչդեռ ակադեմիական կրթության կարևոր անելիքներից է, որ հասկանան՝ ծառայում են մարդկանց»։
Պետք չէ նոր հեծանիվ հորինել։ Newmag-ը պատրաստվում է հրատարակել մի գիրք, որը ներկայացնում է Պոլիտեխնիկական համալսարանի պատմությունը. «Երբ դու կարդում ես Պոլիտեխնիկի պատմությունը, մի ամբողջ երկրի պատմության ես ծանոթանում, որտեղ մի ամբողջ ուսումնական հաստատություն ծնվել է, զարգացել է, ընդլայնվել է ըստ երկրի կարիքների, որտեղ ֆակուլտետներ են բացվել երկրի պատվերով, որտեղ ներգրավել են ուսանողներ, որ զարգացնեն երկրի տնտեսությունը։ Ընդամենը պետք է վերականգնել այդ բանաձևերը»։
Եվ փոդքաստի գլխավոր թեման՝ կրթությունը որպես բիզնես առաջնահերթություն. որքանով է այս մոդելը իրագործելի ու կիրառելի մեր իրականությունում։ Ըստ Արևիկ Անափիոսյանի, բացի աշխատավարձից պետք է նաև աշխատողը իմանա իր ուժեղ կողմը ու հենց դրա միջոցով հասնի հաջողության ու գումար վաստակի։ Արտակ Ալեքսանյանի խոսքով, այն սոսկ սոցիալական պատասխանատվության դրույթ կամ կարգախոս չէ. «Շահույթ ստանալու համար բիզնեսմենը պետք է ընտրի որակյալ, բարձր վարձատրվող աշխատողի։ Ուզու՞մ եք շատ փող աշխատել, կրթվե՛ք։ Սա վերաբերվում է աշխատողին էլ, գործատուին էլ»։
Կրթական մակարդակը, ցավոք, երկրում նվազել է։ Newmag-ն, օրինակ, այդ ուղղությամբ սկսել է նոր նախագիծ։ Բարերարների միջոցով, համայնքային գրադարաններին տրամադրում է նոր, ժամանակակից գրականություն։ 2025-ից էլ ավելի շատ գրադարաններ կընդգրկվեն այդ ցանկում։