Ինչո՞ւ է Բիլ Գեյթսը որոշել զբաղվել թռչնաբուծությամբ
Աշխարհի ամենահարուստ մարդը, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը որոշել է փրկել աֆրիկացիներին աղքատությունից: Նա սկսում է թռչնաբուծական ծրագիր: Արևադարձային Աֆրիկայի երկրների բնակիչների համար Գեյթսը մտադիր է գնել 100 հազար հատ հավ: Նախագիծը միտված է աջակցելու Աֆրիկայի գյուղական համայնքների ընտանիքների 30%-ին, կրճատել աղքատությունը:
«Ինչպե ՞ ս կարող եք բարելավել կյանքի որակը, եթե ստիպված եք ապրել օրը 2 դոլարով:
Աշխարհի բնակչության մեկ միլիարդի համար սա արդի, սուր ու շատ լուրջ խնդիր է:
Իհարկե, միանշանակ պատասխան չկա, բայց հստակ է, որ գոնե մեկ հավ ունենալու դեպքում ցանկացած աղքատ մարդու կյանք կարող է բարեփոխվել: Նրանց փոխարեն, ես հաստատ կզբաղվեի թռչնաբուծությամբ», - հայտարարել է Բիլ Գեյթսը:
Բարերարի հաշվարկները փաստում են, որ 5 հավ ունեցող մարդը երեք ամիս հետո կարող է ավելացնել դրանց թիվը ու հասցնել մինչև 40 հավի, իսկ ամսական եկամուտը ավելացնել մինչև 1000 դոլար, այն դեպքում, երբ այժմ այն 700 դոլար է կազմում մեկ տարվա համար:
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)