BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երկբևեռ տրամադրություն. ինչո՞ւ է այն նկատվում տաղա

Երկբևեռ տրամադրություն. ինչո՞ւ է այն նկատվում տաղանդավոր մարդկանց մոտ

Բիպոլյար (Երկբևեռ) աֆեկտիվ խանգարում: Նախկինում այն կոչվում էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ: Սա հոգեկան հիվանդություն է, որին բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը: Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը: Կանանց մոտ հիվանդության նախանշանները կարող են հայտնվել հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Կան մարդիկ, որոնց մոտ տրամադրության կտրուկ փոփոխությունը նկատվում է եղանակի փոփոխությանը զուգահեռ:
Հիվանդությունը սովորաբար ի հայտ է գալիս 15-30 տարեկանում: Ընթանում է մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով: Երիտասարդների մոտ մանիակալ, իսկ մեծահասակների մոտ դեպրեսիվ խանգարումներն են: Միջփուլային շրջանում մարդը դառնում են հոգեպես առողջ:

Միջփուլային շրջանում մարդը դառնում է հոգեպես առողջ:

Հետաքրքիր է, որ մանիակալ փուլին բնորոշ է բարձր տրամադրությունը, էյֆորիայի զգացողությունը, առույգ և ուժեղ լինելու զգացումը, շրջապատը վառ գույներով տեսնելու ունակությունը: Հիվանդը շփման մեջ է մտնում բոլորի հետ, խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին։ Սիրում է ժեստերով խոսել: Մեծահասակների մոտ հիվանդությունն ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ:


Կարդացեք նաև․



Դեպրեսիվ փուլին բնորոշ է տրամադրության անկումը։ Շրջապատն ընկալվում է մռայլ գույներով: Ինքնանվաստացման զգացումը կարող են հասցնել ինքնասպանության:
Այս հիվանդության ժամանակ հիմնականում օգտագործում են հանգստացնող դեղեր կամ հակադեպրեսանտներ:

Արդյոք սա տաղանդավոր մարդկանց բնորոշ հիվանդությո՞ւն է: Այս հարցին հոգեբույժներն ունեն մի պատասխան՝ մասնագիտությունը հիվանդության հետ նշանակություն չունի: Պարզապես աստղերի կյանքը հրապարակային է, նրանք սիրում են անկեղծանալ: Հիվանդությունը մոդայիկ չէ, այն եղել է միշտ, պարզապես հիմա դրա մասին բարձրաձայնում են:

MEDUZA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





Տարածել