BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ժաքլին Բիսեթը «հավեսով» Հայաստանի ու «գլամուրային»

Ժաքլին Բիսեթը «հավեսով» Հայաստանի ու «գլամուրային» կինոյի մասին

Ժաքլին Բիսեթը դեռ մեկ օր է, ինչ Հայաստանում է, սակայն հասցրել գնահատել հայկական հյուրընկալությունը։ Դերասանուհին նշել է, որ ցանկանում է շրջել քաղաքով և մոտիկից ծանոթանալ տեղական ճարտարապետությանը, տեսնել քաղաքի բնականոն կյանքը՝ փառատոնից զատ։ Բիսեթին տված հարցերը՝ նոստալգիկ էին, պատասխանները՝ ոչ կոնկրետ։ Համառոտ` ինչ հարցրեցին, ինչպես պատասխանեց:
Եղել է շրջան, երբ ռեժիսորներն ու պրոդյուսերներն ինձ վերաբերվել են զուտ որպես գլամուրային աղջկա, և եղել է դեպք, երբ ես պայքարել եմ իմ ուզած կնոջ տեսակը մարմնավորելու համար՝ ավելի ինտելեկտուալ կամ, գուցե ինտելեկտուալը վատ բառ է, ուղղակի խելացի կին։
Անջելինա Ջոլիի մասին
Ես շատ մտերիմ էի Անջելինայի մայրիկի հետ, իսկ Անջելինայի հետ, ցավոք, այդքան էլ հաճախ չենք հանդիպում, երեւի այն պատճառով, որ նա շատ զբաղված է։ Ամեն դեպքում, նրան իմաստուն եւ գեղեցիկ կին եմ համարում։ Հուսով եմ՝ դեռ կհասցնենք միմյանց հետ ավելի հաճախ շփվել:
 
Գեղեցկության մասին
Կարծում եմ՝ գեղեցկությունը երկփեղկվածություն է առաջացնում։ Կինը շատ ավելի գրավիչ է, երբ ակտիվ է եւ կենսուրախ։
Ամուսնության մասին
Իմ մայրը երկար տարիներ ամուսնացած է եղել, բայց դա նրան ոչ մի առավելություն չի տվել, բացի իր զավակներին ունենալուց։ Ո՞վ է ասում, թե երջանկությունը ամուսնացած լինելով է պայմանավորված...

Ասուլիսի տեսագրությունը դիտեք newmag-ի facebook-յան պաշտոնական էջում


Լուսանկրաները փառատոնի facebook-յան պաշտոնական էջից 

Տարածել