BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրատարակել է Վահան Իշխանյանի վերջին գործը

Newmag-ը հրատարակել է Վահան Իշխանյանի վերջին գործը՝ «Դառը ծովը» (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է անկախության շրջանի ամենահայտնի ու ազատամիտ լրագրողներից մեկի՝ Վահան Իշխանյանի վերջին գիրքը։ Գրողն իր «Դառը ծովը» լցրել է կենսագրական պատառիկներով, գաղափարական փնտրտուքներով ու հեռվից հայացք գցել իր անցած կյանքին ու հայրենիքի ապագայ

Վահան Իշխանյանը լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի որդին է: Մայրը Վահան Չերազի դուստր՝ լեզվաբան Բյուրակն Չերազն է: Իշխանյանի անունը ծնողները դրել են պապի անունն ու ազգանունը միասին՝ ՎԱՀԱՆՉԵՐԱԶ:  

Ունեցել է կենսագրական բուռն ու վառ շրջափուլեր։ Նա 1988-ի արցախյան շարժման երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից է: Համախոհների հետ հրատարակել է «Ինքնագիր» հանդեսը: Գրել է գրքեր խոսքի ազատության ու մարդու իրավունքների մասին։ Վահան Իշխանյանի համահեղինակությամբ նկարահանել են վավերագրական ֆիլմեր: Նաև նորանկախ Հայաստանի առաջին բլոգերներից է:  

Վերջին տարիներին ապրում էր Կանադայում, որտեղ էլ հենց գրել է վերջին գիրքը։ Այդ ընթացքը համընկավ ծանր հիվանդության հետ։ Ու գործը դարձավ նար ամփոփիչ աշխատանք, որտեղ և հավաքեց անցյալում գրված էսսեներ ու հոդվածներ: Նա անձնական կյանքից բացի, ներկայացրել է գաղափարական հակասականությունները։  

«Դառը ծովը»  Ճամփորդության է, որը սկսվում է սրճարանից, ժամանակի ու տարածության միջով ընթերցողը հանդիպում է հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչև խորհրդային հերթերով ապրող Մոսկվա, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչև դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչև գերմանական համակենտրոնացման ճամբարներ։

Կյանքի մինչև վերջին օրերին էլ աշխատել է գրքի վրա, փորձել ավարտել։ Ամբողջ ընթացքում վիրտուալ քննարկել է Վիոլետ Գրիգորյանի հետ, ով էլ «Դառը ծովը» վեպի խմբագիրն է։ Վահան Իշխանյանի գրքի շնորհանդեսի օրը պատահական չէ՝ մայիսի 10-ին գրողի տարեդարձի օրն է։ Ներկա կլինեն Իշխանյանի հարազատները, մտերիմները, ընկերները։ Newmag-ը շնորհանդեսին կներկայացնի գիրքը, տեսանյութեր, որոնք կպատմեն Իշխանյանի յուրօրինակ ստեղծագործական կյանքի, Կանադայում անցկացրած տարիների մասին։

Տարածել