«Սև ուրբաթ» կամ ինչպես արդյունավետ ու շահավետ գնումներ անել
«Սև ուրբաթն» ու «կիբերերկուշաբթին»
«Սև ուրբաթը» նախածննդյան տոնական զեղչերի շրջանն է Միացյալ նահանգներում ու գրեթե ամբողջ աշխարհում: Զեղչերի սեզոնը շարունակվում է մոտ մեկ ամիս, բայց նվազագույն գների ու լավ առաջարկների պիկը հենց սև ուրբաթին է ընկնում: Այս օրերին սովորաբար խանութները փոխում են նաև իրենց գրաֆիկը, աշխատում են ավելի երկար, ամենաքիչը, մինչև կեսգիշեր: Խանութների մոտ, սովորաբար, երկար հերթեր են գոյանում: Բայց «սև ուրբաթը» վերաբերում է նաև օնլայն խանութներին: Հատկապես հայ գնորդների համար օնլայն զեղչերը կարող են շատ օգտակար լինել, քանի որ մեր խանութներն, ի տարբերություն արտասահմանի բրենդների ու ընկերությունների, մեծ զեղչեր չեն անում:
Այս տարի «սև ուրբաթը» նոյեմբերի 23-ին է: Նրանք, ովքեր չեն հասցնի իրենց պատվերը կատարել «սև ուրբաթ», կկարողանան դա անել նաև «կիբերերկուշաբթի»: Կիբերերկուշաբթին էլ նոյեմբերի 26-ին է:
Սովորաբար, հարց է առաջանում, թե ինչու է վաճառողը շատ էժան գնով վաճառում իր ապրանքը, եթե կարելի է թանկ վաճառել: Պատճառները կարող են լինել մի քանիսը.
Արագ դատարկել ու ազատել տեղ դարակների վրա ու պահեստներում, որպեսզի տեղ բացվի հատուկ ամանորին վաճառվող ապրանքների համար:
Մեծացնել շահույթը: Խանութներն այս օրերին ստանում են ավելի շատ եկամուտ՝ սպառված մեծ ծավալների շնորհիվ:
Հաղթել մրցակցային պայքարում: Կարելի է ծախսել ահռելի գումարներ գովազդի վրա կամ առաջարկել լավ զեղչեր ու շատ գնորդներ բերել խանութ:
Հայտնի օնլայն խանութներն արդեն հայտնել են իրենց մեծ զեղչերի մասին.
AliExpress–մինչև 70% զեղչ էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, գործիքների, հագուստի, խաղալիքների ու տեքստիլի համար:
Lamoda– մինչև 80% զեղչ բոլոր ապրանքների համար, այդ թվում նաև՝ վերնահագուստի, կոշիկի ու աքսեսուարների:
GearBest- մինչև 70% զեղչ սմարթֆոնների, համակարգիչների, օֆիսային, տան համար նախատեսված ապրանքների ու կենցաղային տեխնիկայի համար:
- Xiaomi- Xiaomi Redmi S2սմարթֆոն գնելու դեպքում՝ նվեր Mi Band 2 ֆիթնես-տրեկերը
Литрес- մինչև 50% զեղչ գեղարվեստական ու ոչ ֆիքշն գրականության ու աուդիոգրքերի համար:
Лабиринт- մինչև 45% զեղչ գրքերի, տետրերի, նոթատետրերի, օրացույցների, հատուկ ստեղծագործական հավաքածուների, խաղալիքների, հուշանվերների, արտգրքերի ու կոմիքսների համար:
Ինչպես պատրաստվել «սև ուրբաթին» ու «կիբերերկուշաբթիին»
Գնումների ցանկ
Մտածեք ու գրանցեք, թե ինչ պետք է գնեք: Օրինակ, առաջնային գնում է, եթե չունեք ձմեռային վերնահագուստ, կոտրվել է էլեկտրոնային գիրքը: Առաջնային գնումներից հետո պետք է մտածել ապագայի մասին, կարող եք գարնան համար նոր կեդեր գնել կամ այլ հագուստ:
Ընտրեք խանութները
Կողմնորոշվեք, որպեսզի զեղչերի օրը չանցնի թափառումների վրա: Ինտերնետում երկար թափառելն անիմաստ ժամանակի կորուստ է: Եթե պետք է լվացքի մեքենա, երկու շապիկ, հողաթափեր, կատվի կեր, նախապես ընտրեք մի քանի խանութ, որոնք արդեն հայտարարել են, որ մասնակցելու են «սև ուրբաթին»: Այդ դեպքում զեղչերի ժամերին ընտրություն կանեք մի քանի խանութներից:
Պլանավորեք բյուջեն
Որոշեք, թե որքան գումար եք ծախսելու: Նախապես այդ գումարը պահեք քարտի վրա, որից կատարելու եք գնումները: Ընտրված բյուջեին ավելացրեք ևս 10–15%. Նույնիսկ ամենակամային մարդիկ, տեսնելով մեծ զեղչերը, ավելորդ գնումներ անելու ցանկություն են ունենում: Հիշեք, որ «սև ուրբաթին» հաջորդում է «կիբերերկուշաբթին», այնպես որ մի քիչ գումար էլ պահեք այդ օրվա համար:
Օգտագործեք գների ագրեգատորներ
Այս ագրեգատորները թույլ կտան որոնման համակարգում գրել ապրանքի անվանումն ու գինը ու պարզել, թե որ խանութում է գինն ավելի ձեռնտու: Ահա այդ ծառայությունները.
Яндекс.Маркет
Google Покупки
- Товары@Mail.Ru
- Sravni.com
- Price.ru
- Aport.ru
- Cheap Ass Gamer (խաղային զեղչերի համար)
Կարդացեք նաև.
Reddit-ի համահիմնադիրը խոսում է «դեսուդեն ընկնելու մոլուցքի» մասին
Reddit- ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը սկսում է արտադրել հայկական կոնյակ
Հայաստանն ուզում է ավելի ցածր գին վճարել ռուսական գազի համար
Առաքում
Նախապես ուշադրություն դարձրեք խանութների առաքման պայմաններին: Տեսեք, թե որքանով են տվյալ ապրանքն առաքում հենց ձեր երկիր ու քաղաք: Ուշադրություն դարձրեք, թե որքան ժամանակում է հասնելու գնումը: Եթե գնումն անում եք Նոր տարվա համար, իսկ ապրանքի առաքումը երկու ամիս է տևելու, իմաստ չունի այն գնել:
Ուշադրություն դարձրեք ապրանքների նախկին գներին
Երբեմն զեղչերն իսկապես լինում են տպավորիչ՝ 70–90%: Բայց իրականում կարող է պարզվել, որ 50%-ոց զեղչված ապրանքը կարող է, մինչև «սև ուրբաթը» լինել ավելի էժան:
Շտապեք
Երբեմն խանութը կարող է առաջարկել իրական զեղչեր, բայց լռել, որ շահավետ գնով վաճառվում է միայն մի քանի օրինակ: Այնպես որ գուցե լավ զեղչով գնում կատարել կարողանաք միայն առաջին մի քանի ժամերին:
Ուշադրություն դարձրեք ապրանքների որակին
Վաճառողները կարող են զեղչով առաջարկել այն ապրանքները, որոնք տեղադրված են խանութների ցուցափեղկերին: Այս մեթոդը շատ լավ գործում է այն ապրանքների դեպքում, որոնք հետ չեն վերադարձվում ու չեն փոխանակվում, եթե չկան կոնկրետ տեխնիկական անսարքություններ:
Քեշ-բեք
Քեշ-բեք ծառայությունները խանութներից ստանում են գումար՝ գնորդեր բերելու համար, հետո այդ գումարի փոքրիկ տոկոսներով կիսվում են օգտատերերի հետ: Որպեսզի ծախսերի մի մասը հետ վերադարձնեք, պետք է ինտերնետ-խանութներում նախապես գրանցվել կայքի կամ հավելվածի միջոցով:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)