JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Bloomberg] Հոռետեսության գիդը․ Իրականացա՞ն 2017-ի

[Bloomberg] Հոռետեսության գիդը․ Իրականացա՞ն 2017-ի կանխատեսումները

Bloomberg-ի կանխատեսումները հաճախ են իրականանում. օրինակ, 2015-ի վերջին արված կանխատեսմամբ` 2016-ին պետք էր զգուշանալ Դոնալդ Թրամփի ընտրվելուց և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (թեև սոց. հետազոտությունները հակառակն էին պնդում):




Ի՞նչն է իրականացել 2016-ին


ԲՐԵՔԶԻԹ. 2015-ի ավարտին Bloomberg-ը տարվա գլխավոր սպառնալիք անվանեց Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից: Փորձագետները պնդում էին, որ հանրաքվեից հետո կառավարությունը կղեկավարի Բորիս Ջոնսոնը. կանխատեսումը չի իրականացել միայն այդ մասով: Մնացածը իրականություն դարձավ բառ առ բառ` և Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալը, և բրիտանական շուկաների ու ֆունտի փլուզումը:
ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ.  Կլիմայի փարիզյան գագաթնաժողովը չկարողացավ այնպիսի որոշում կայացնել, որը  հնարավորություն կտար կանխել գլոբալ տաքացումը:  2016-ն անվանում են ամենատաքը: Այդ մասով Bloomberg-ի կանխատեսման հետևանքներն ավելի դրամատիկ էին. խոսվում էր Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակի մասին: Ընդհանուր առմամբ կանխատեսումն իրականացավ:
Դոնալդ Թրամփն` ԱՄՆ նախագահ. Էքսցենտրիկ միլիարդատերը ոչ միայն հաղթեց ընտրություններում, այլև դարձավ տարվա մարդ: Բլումբերգը Թրամփին անվանել էր «Ամերիկայի բաժանված նահանգների» նախագահ:
Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍՎԵԼ 2017-Ի ՀԱՄԱՐ
Ընտրություններ Եվրոպայում.
Կանխատեսվում էր, որ Բրեքզիթից հետո պոպուլիստները եվրոպական երկրների ընտրութուններում (Հունաստանում, Լեհաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում) հաղթելու մեծ շանս կունենան: Չէին բացառվում արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում: Եվրոպայում հնարավոր քաղաքական վերադասավորումները Bloomberg-ը համարում էր համաշխարհային կայունության գլխավոր սպառնալիքը 2017-ին:
Բողոքի ալիք ԱՄՆ-ում.
Կանխատեսվում էր, որ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաներ կլինեն նրա վարած քաղաքականության դեմ: Երկիրը կկիսվի երկու ճամբարի, ընդդիմության կենտրոնն էլ կլինի Կալիֆորնիայում: Դրա լիդերներից մեկը կլինի ձեռնարկատեր Իլոն Մասկը:
Աշխարհն առանց ԱՄՆ օգնության.
Թրամփի դիվանագիտական փորձի պակասը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել աշխարհում: Նրա ղեկավարությամբ, ԱՄՆ-ն կարող է դադարել լուրջ զսպող ուժ լինել և կկորցնի «համաշխարհային ժանդարմի» դերը` ճանապարհ բացելով Ռուսաստանի ու Չինաստանի համար: Այդ պայմաններում դիրքերը կամրապնդի ԻՊ-ը, Ճապոնիան ու Սաուդյան Արաբիան կզբաղվեն միջուկային ծրագրերով, իսկ Հյուսիսային Կորեան կապացուցի, որ միջուկային ռումբ ունի, որն ունակ է խոցել ԱՄՆ տարածքը:
Կիբերպատերազմներ.
ԱՄՆ-ում հաքերային հարձակումների մի ամբողջ շարք կլինի` առանցքային օբյեկտների, ենթակառույցների վրա: Հաքերների թիրախում կլինեն համակարգիչներին միացված բուժսարքավորումները և ինքնակառավարվող ավտոմեքենաները: Հարձակումների հետևում խոշոր պետությունները կլինեն` ՌԴ-ն և ՉԺՀ-ն:


Կարդացեք նաև․



Կարիբյան ճգնաժամ 2.
Նախագահի պաշտոնում Թրամփը կփոխի Օբամայի կուրսը` Կուբայի հետ մերձեցման հարցում: Սոցիալիստական պետությունը կվերականգնի սերտ կապերը Պեկինի ու Մոսկվայի հետ և Մոսկվային թույլ կտա հետախուզական բազա բացել Հավանայում: Դրա պատճառով ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այն աստիճան կվատանան, որ կհիշեցնեն 1962-ի Կարիբյան ճգնաժամը:
Մեքսիկայի անկումը.
Թրամփը կկատարի խոստումը և կխզի հարաբերությւոնները Մեքսիկայի հետ ու կսկսի արտաքսել անօրինական միգրանտներին: Մեքսիկայի տնտեսությունը կփլուզվի, իշխանությունը կզավթեն ԱՄՆ դեմ տրամադրված պոպուլիստները, երկրում կծաղկի նարկոբիզնեսը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի պատերազմ.
Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու`Սաուդյան Արաբիայի փորձը ոչնչի չի հանգեցնի, թագավորությունում պալատական հեղաշրջում կլինի: Մերձավոր Արևելքում ուժերի բալանսը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի վաղեմի թշնամի Իրանի կողմը: Առանց ԱՄՆ զսպող ուժի պատերազմ կսկսվի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Խոշորագույն նավթարտադրողների բախումը կհանգեցնի նավթային շուկայի ճգնաժամի:
ՌԴ
ՌԴ համար կանխատեսվել էր վերելք` 2017-ին: Միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարկանիշը կվերականգնվի, ռուբլին կարժեվորվի, Պուտինն իր առաքելությունը կհամարի կատարված և կսկսի մտորել հանգստի մասին:
 

MEDUZA

Տարածել