Վաս իզ դա՞ս: Դաս իզ «Բիեմ»
Նրան երկուսս էլ միանգամից տեսանք: Ես ու օպերատորը՝ օդակայանի դռներից դուրս եկանք թե չէ, ինքնաբերաբար, հմայված քայլեցինք նրա ուղղությամբ:
ՎUU ԻԶ ԴԱ՞Ս: ԴԱՍ ԻԶ «ԲԻԵՄ»
Նա մագնիսի պես քաշում էր մեզ: Հետո′ պարզվեց, որ ինձ ձգում էր ապոլոնյան սլացքով գերմանացին, իսկ օպերատորին՝ BMW-ի փայլփլող դրոշակը՝ մեկ այլ դարձյալ բարետես գերմանացու ձեռքին:
- Թույլ տվեք, մե′մ:
Ապոլոնն էր: Ինձ դիմեց զինաթափող ժպիտով ու վերցրեց ձեռքիս ճամպրուկները: Ակնթարթ էր պետք, որ BMW ավտոկոնցեռնի ղեկավար ապոլոնին գայթակղելու վեց հարյուր տարբերակ անցներ մտքովս: Ու մինչ ես հիանում էի նրա առնական կեցվածքով ու արիստոկրատ դիմագծերով, ներկայացավ.
- Հեր Դեյվիդ, մե′մ: Պարզապես Դեյվիդ: Ես Ձեր վարորդն եմ:
Անկեղծ ասած՝ նույնիսկ վատ զգա¬ցի: Եթե այստեղ վարորդներն են այսպիսին...
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)