Զվարճասեր Բուբան ձեր կարիքն ունի, խոսեք նրա հետ
70 սմ հասակ, ալեհեր մորուք և երկար եղունգներ՝ ծանոթացեք, ընկերասեր Բուբան է: Նա տնհոգի է, որին ձանձրացրել է սովորական խաղաղ կյանքը պահարանում: Հոգնելով թաքնված կյանքից` Բուբան դուրս է գալիս թաքստոցից և լիցքաթափվում: Գրավիչ կերպարը Յութուբում հավաքելով մեծ լսարան` հայտնվել է App Store-ում և Google Play-ում, այստեղ նա ստացել է Talking Booba անվանումը: Booba-ն խոսող խաղերի շարքից է, նա կրկնում է օգտատիրոջ ասածը և զվարճացնում չարաճճի արարքներով:
Երբ հերոսը կարճ ժամանակ անգործ մնա, ձանձրույթից կսկսի ինքնուրույն զվարճանալ` պաղպաղակ կուտի, մեդիտացիա կանի և պայթուցիկ կուլ կտա: Հավելվածը համալրված է նաև այլ գործառույթներով, որոնց միջոցով կարելի է կապի մեջ մտնել գլխավոր հերոսի հետ: Դրանցից է հրավառությունը, տոնական գուլպան, կոնֆետները, եղջյուրները և փաթիլները:
Զվարճանալ կարելի է նաև սեղմելով հերոսին. ակտիվ են գլուխը, փորը, ձեռքերը և ոտքերը: Նախագծողները խաղում թաքցրել են գաղտնի անիմացիաներ, որոնք ակտիվացնելու համար անհրաժեշտ է թափահարել կամ պտտեցնել սարքը 180 աստիճան:
Գրաֆիկակական տեսանկյունից խոսող Բուբայի հետ հնարավոր է նաև վիդեո տեսագրել, տեսանյութով էլ կիսվել ընկերների հետ սոցցանցերում կամ պահպանել դրանք սարքում: Անվճար հավելվածում տեղադրված են նաև Բուբայի մասնակցությամբ մուլտեր:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)